Արմինֆո. Հարգելի՛ հաճախորդներ, վերջերս հաճախակի են դարձել զեղծարարության դեպքերը։ Անհայտ անձիք, ներկայանալով որպես բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ և մուտք գործելով մարդկանց բնակարաններ, խաբեությամբ վերցնում են նրանց հեռախոսը, լրացնում անհրաժեշտ բոլոր տվյալները, անգամ լուսանկարում տվյալ անձին և նրա անվամբ վարկ ձևակերպելով՝ գումար փոխանցում իրենց հաշիվներին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում հեռախոսը հանդիսանում է Ձեր անձնական ինֆորմացիայի պահման կարևորագույն օբյեկտ՝ հնարավոր խարդախությունների զոհ դառնալուց խուսափելու նպատակով խնդրում ենք որևէ պարագայում Ձեր հեռախոսը չտրամադրել այլ անձանց, թույլ չտալ նրանց կատարել որևէ գործողություն, առավել ևս՝ չտրամադրել անձնական տվյալներ։
Խնդրում ենք զգուշանալ նաև սոց․ ցանցերով կամ այլ եղանակով Ձեզ վարկային միջոցներ առաջարկող միջնորդներից, հատկապես, երբ Ձեզ խնդրում են տրամադրել Իդրամ հավելվածի գաղտնաբառն ու PIN կոդը։
Ձեր իսկ ֆինանսական անվտանգությունն ապահովելու նպատակով՝
Հնարավոր խարդախությունների զոհ դառնալու պարագայում խնդրում ենք անհապաղ տեղեկացնել Բանկին՝ զանգահարելով 010 593333 հեռախոսահամարով։
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |