Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2020 11:18

Ձեռնարկություններն աշխարհով մեկ կանխատեսում են ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի երկաստիճան հաղթահարում

Ձեռնարկություններն աշխարհով մեկ կանխատեսում են ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի երկաստիճան հաղթահարում

Արմինֆո.Մինչ աշխարհը սպասում է, թե երբ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը համընդհանուր հասանելի կդառնա, իսկ համավարակը վերասահմանում է բիզնես ոլորտի հաջողությունը, HSBC կոմերցիոն բանկային ծառայությունը կանխատեսում է երկաստիճան տնտեսական վերականգնում առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

 

Ամփոփելով 39 երկրներից ու տարածաշրջաններից ավելի քան 10,000 ընկերությունների տեսակետները՝ HSBC-ի Navigator  հետազոտությունը պարզել է, որ նրանց 8%-ն այժմ ավելի մեծ շահույթ է ունենում, քան համավարակի բռնկումից առաջ, իսկ 45%-ն ակնկալում է մինչև 2021 թ-ի ավարտը վերադառնալ համավարակից առաջ իրենց ունեցած շահութաբերության մակարդակին։ Այնուամենայնիվ, բիզնեսների 28% և 11%-ը կանխատեսում են, որ դա իրատեսական կլինի համապատասխանաբար մինչև 2022 և 2023 թթ-ի ավարտը, իսկ 6%-ը՝ 2024 թ-ը կամ ավելի ուշ։ 

 

Թեև այն ընկերությունների թիվը, որոնք կանխատեսում են վաճառքի աճ գալիք տարվա համար (64%) կրճատվել է 15%-ով նախորդ տարվա համեմատ, իսկ զրոյական աճ գրանցող ընկերությունների համամասնությունը կրկնապատկվել է, բիզնեսների տասից չորսը (42%)  կանխատեսում են ավելի քան 5% վաճառքի աճ 2021թ-ի համար։ «Բարձր աճ» կանխատեսող ընկերությունների առանձնահատկությունն այն է, որ նրանց մեծամասնությունը (89%) պատրաստվում է համարձակ քայլերի դիմել՝ ավելացնելով ներդրումները։ Մինչդեռ, բիզնեսների մեկ քառորդը (24%), որոնք կանխատեսում են վաճառքի ավելի ցածր մակարդակ, պատրաստվում են կրճատել ծախսերը․ հինգից երկուսն (42%) ակնկալում է կրճատել բիզնեսում արվող ներդրումները։

 

  • Թվային տեխնոլոգիաներն առանցքային են համավարակի ընթացքում հաջողությունների հասնելու համար։ «Բարձր աճ» ունեցող ընկերություններն այժմ գրանցում են առցանց վաճառքի ամենաբարձր ցուցանիշները։ Այս ընկերությունների 32%-ն ակնկալում է, որ տեխնոլոգիաներով պայմանավորված արդյունավետությունը շարժիչ ուժ կլինի վերականգնման համար։ Նման կանխատեսմամբ բարձր աճով ընկերությունների թիվը գերազանցում է ցածր կամ զրոյական աճ գրանցող ընկերությունների թվին։ Արդյունքում, նրանց 88%-ը պլանավորում է ներդրումներ կատարել թվային գործիքների  և հարթակների մեջ հաջորդ տարի, մինչդեռ նրանց մեկ երրորդն արդեն ստեղծել է նոր արտադրանք ու ծառայություններ։  

 

  • Աշխատակիցների հզորացում Աշխատակիցներն առաջնահերթություն են բարձր աճ գրանցող ընկերությունների համար։ Վերջիններիս 90%-ը պլանավորում է զարգացնել նրանց հմտությունները և ներդրումներ կատարել աշխատակազմի բարեկեցության համար:

 

  • Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ (ԲՍԿ) կառավարման  հանձնառություն․  Հարցմանը մասնակցած ընկերությունների ճնշող մեծամասնությունը (86%)`  լավատեսներից մինչև հոռետեսներ, կարծում են, որ կայունության բարձրացմանն ուղղված ջանքերը կօգնեն խթանել վաճառքը։ Չորսից երեքը սահմանել են ԲՍԿ նպատակներ՝ առավելագույն ուշադրություն դարձնելով բնապահպանական և սոցիալական նպատակներին (այս ցուցանիշները 2019 թ-ից ի վեր համապատասխանաբար աճել են 10 և 12 տոկոսային կետով)։

 

 

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը նշել է․ «2020 թ-ը մարտահրավերներով լի էր ողջ աշխարհի և մասնավորապես Հայաստանի համար: Այս դժվարությունները դրդեցին բիզնեսներին որդեգրել առավել ճկուն ռազմավարություն՝ ստեղծված ճգնաժամին դիմակայելու, տեղական տնտեսությունը խթանելու և հետագա զարգացման ուղի բռնելու համար։ Թվային տեխնոլոգիաներում ներդրումները, աշխատակազմի ներուժի բարձրացումը և պատասխանատու սոցիալական վարքագիծը հանդիսանում են ներկայիս ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու կարևորագույն նախապայման»:  

 

Navigator հետազոտությունը ցույց է տալիս, որ գովազդային/հանրային կապերի և դեղագործական ոլորտներում գործող բիզնեսներն ամենալավատեսներից են վաճառքի աճի կանխատեսման հարցում։ Նրանք ավելի լավատեսորեն են տրամադրված, քան էներգիայի, քիմիական և տեխնոլոգիական ծառայությունների ոլորտներում գործող ընկերությունները: Ավտոմոբիլային, հեռահաղորդակցության, զբոսաշրջության և կրթության ոլորտներն ավելի պակաս լավատես են։

 

Թեև բիզնեսների կեսն ակնկալում է, որ միջսահմանային առևտուր իրականացնելն ավելի կբարդանա, քան նախահամաճարակային շրջանում էր, վերջիններս միջազգային հնարավորություններից օգտվելու հարցում շարունակում են նույնչափ հանձնառություն ցուցաբերել։ Բիզնեսների երեք քառորդը դրական են գնահատում միջազգային առևտուր իրականացնելու իրենց հեռանկարները առաջիկա երկու տարիների ընթացքում: Հինգից երկուսը ավելի լայն հորիզոններն ու փորձառության նոր աղբյուրները (37%) դիտարկում են  որպես առավելություն, մինչդեռ բիզնեսները կարծում են, որ միջազգային առևտուրը հանգեցնում է դրական սոցիալական արդյունքների՝ տեղական տնտեսությունների (30%) և ենթակառուցվածքների զարգացման միջոցով (24%):

 

Ընկերությունները վերափոխում են իրենց մատակարարման շղթաները, և ոչ թե տեղափոխում դրանք՝ մատակարարների դիվերսիֆիկացման (28%), այլ ոչ թե կրճատման (20%) միջոցով։ Արդյունքում, մատակարարման շղթաներն առավել ընդարձակ գործունեություն կծավալեն տարածաշրջանային մակարդակով, ընդ որում, ընկերությունների երկու հինգերորդ մասն առավել մեծ ուշադրություն կդարձի տարածաշրջանում գործող մատակարարների վրա (40%): Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընկերությունների համար մայրցամաքային Չինաստանը այս տարի առաջ է անցել ԱՄՆ-ից՝ որպես հիմնական արտաքին շուկա:

Խմբագիրների համար.

 

«HSBC Navigator» -ի մասին

 

«HSBC Navigator» հարցումն իրականացվում է HSBC- ի պատվերով Kantar տվյալների հետազոտական

ընկերության կողմից։ Ուսումնասիրության համար հիմք են ծառայել 39 երկրներից, շուկաներից և տարածաշրջաններից ավելի քան 10,000 ձեռնարկությունների կողմից տրամադրված պատասխանները։  Հարցումը իրականացվել է 2020թ․-ի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Եվրոպայում հարցմանը մասնակցած շուկաներն են Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Ավստրալիան, Բանգլադեշը, մայրցամաքային Չինաստանը, Հոնկոնգը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Ֆիլիպինները, Սինգապուրը, Հարավային Կորեան, Շրի Լանկան, Թայվանը, Թաիլանդը, Վիետնամը, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ԱՄԷ-ը, Հյուսիսային Ամերիկա.յում՝ Կանադան, Մեքսիկան, ԱՄՆ-ը, Հարավային Ամերիկայում՝ Արգենտինան, Բրազիլիան, Աֆրիկայի մնացած հատվածում՝ Հարավային Աֆրիկան: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել https://www.business.hsbc.com/navigator։

 

 

HSBC-ի կոմերցիոն բանկային ծառայություններ

 

Ավելի քան 150 տարի մենք ձգտում ենք առաջընթացի՝ հաճախորդներին տրամադրելով նոր հնարավորություններ։ Այսօր HSBC-ի առևտրային բանկային ծառայությունը սպասարկում է ավելի քան 1․4 մլն հաճախորդների 53 շուկաներում՝ ներքին շուկաները թիրախավորող փոքր ձեռնարկություններից մինչև արտերկրում գործող կորպորացիաներ։ Անկախ նրանից, թե շրջանառու կապիտալ է, ժամկետային վարկեր, առևտրի ֆինանսավորման, վճարային և կանխիկ դրամական միջոցների կառավարման լուծումներ, մենք տրամադրում ենք գործիքներ և փորձառություն, որոնք անհրաժեշտ են բիզնեսի զարգացման համար։ Որպես HSBC Խմբի հիմնաքար` մենք բիզնեսներին հնարավորություն ենք տալիս մուտք գործել միջազգային ցանց, որն ընդգրկում է համաշխարհային առևտրի և կապիտալի հոսքերի ավելի քան 90% -ը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՝

https://www.hsbc.com/who-we-are/our-businesses-and-customers/commercial-banking

 

 

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է

տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,923 միլիարդ ԱՄՆ դոլար:

 

HSBC Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի

70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը

սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362

աշխատակիցների միջոցով: 2020 թ-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 298 միլիարդ ՀՀ

դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված

վարկեր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.12.2025
RUB4.78-0.04
USD381.77-0.07
EUR447.700.68
GBP510.66-0.17
CAD277.490.89
JPY24.48-0.02
CNY54.120.02
CHF479.970.93