Հինգշաբթի, 24 Դեկտեմբերի 2020 16:36
Ալինա Հովհաննիսյան

ԵՏՀ-ն ներկայացրել է մակնշման ենթակա կաթնամթերքի ցանկը

ԵՏՀ-ն ներկայացրել է մակնշման ենթակա կաթնամթերքի ցանկը

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) սահմանել է ապրանքների, մասնավորապես կաթնամթերքի առանձին տեսակների ցանկը, որոնք մակնշման ենթակա են նույնականացման միջոցներով: Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հաղորդել է ԵՏՀ կոլեգիայի անդամի օգնական Իյա Մալկինան։

 

Մասնավորապես, նրա խոսքով, մինչեւ 2021 թվականի հունիսի 1-ը մակնշում պետք է անցնեն պանիրը, պաղպաղակը եւ սննդային սառույցի այլ տեսակները, որոնք պարունակում կամ չեն պարունակում կակաո: Մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1 - ը մակնշումը պարտադիր կլինի կաթի, սերուցքի, յոգուրտի, կաթնաշոռի, կեֆիրի, կարագի համար՝ 40 օրից ավելի պահպանման ժամկետով: Եւ մինչեւ հաջորդ տարվա դեկտեմբերի 1-ը մակնշման ենթակա է կաթնամթերքը ՝ մինչեւ 40 օր ներառյալ պահպանման ժամկետով։

Իյա Մալկինան նշել է, որ մակնշման մասով բացառություն կլինի մինչեւ 3 տարեկան երեխաների համար նախատեսված մանկական սնունդը: