Արմինֆո. Արդշինբանկը VISA միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում և օրերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել է "Largest Visa Issuance in Armenia" մրցանակով:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Փառքի ծառուղում և առցանց՝ համավարակով պայմանավորված:
2020 թվականի վերջին Արդշինբանկի կողմից թողարկված քարտերի ընդհանուր քանակը գերազանցել է 220,000 հատը, որոնցից մոտ 187,000 -ը պրեմիում և դասական դասի Visa քարտեր են:
Հիշեցնենք, որ Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքն ընդգրկում է 63 սպասարկման կետ, 138 բանկոմատ, 711 առևտրային տերմինալ և ավելի քան 2000 ինքնասպասարկման տերմինալ ամբողջ Հայաստանում:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |