Արմինֆո.2020թ. արդյունքներով Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհեց «Քարտային չեմպիոն» (Card Rewards Champion) մրցանակը՝ #վճարիրքարտով ակցիայի տպավորիչ արդյունքների համար: Մրցանակը Բանկին հանձնվեց Visa-ի կողմից թվային հարթակում կազմակերպված ամենամյա ամանորյա արարողության շրջանակներում:
Տարեվերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց Visa միջազգային վճարային համակարգի հետ թվով 15-րդ համատեղ ակցիայի արդյունքները:
Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ #վճարիրքարտով ակցիան մեկնարկել էր 2020թ. մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 5-ը, որի ժամկետը, հաշվի առնելով հաճախորդների կողմից մեծ հետաքրքրվածությունը, երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև 2020թ. Հոկտեմբերի 5-ը: Այս ժամանակահատվածում Բանկի հաճախորդների կողմից հատկապես պահանջված էին առցանց գնումները:
Ակցիայի պայմանների համաձայն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum դեբետային և վարկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարող հաճախորդները՝ անկանխիկ գործարքների համար կուտակում էին բոնուսային միավորներ և կուտակված միավորները փոխանակում տարբեր արժեքավոր նվերների հետ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված էր ակցիայի շրջանակներում հատուկ ստեղծված առցանց հարթակում:
Ակցիայի մասնակիցները ստացան այնպիսի արժեքավոր նվերներ, ինչպիսիք են` iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, ժամացույցներ, ապարանջաններ և չարմեր, ինչպես նաև նվեր-քարտեր կոսմետիկայի, էլեկտրոտեխնիկայի և ոսկերչական խանութ-սրահներից:
Ակցիայի արդյունքում՝ ամենաակտիվ մասնակիցներին ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից տրամադրվեցին թվով 143 նվերներ:
Նմանատիպ ակցիաներ իրականացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:
Ակցիայի արդյունքում անկանխիկ շրջանառության աճը՝ մինչ ակցիան ընկած ժամանակահատվածի համեմատ կազմել է 45%, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 40%:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից հետևյալ հղմամբ ՝ https://www.vtb.am/am/payment-cards, Բանկի մասնաճյուղերից կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: