
Արմինֆո.Օռլովի մարզից դեպի երկու սահմանակից երկրներ արտահանման է ուղարկվել թուրքական բլղուր։ Ինչպես ճշտել է <Օրելգրադ> լրատվական գործակալությունը <Ռոսսելխոզնադզորի> տարածքային վարչությունում, անցած տարի այդ գերատեսչության աշխատակիցները Օռլովի մարզի տարածքում 43,5 տոննա ցորենի ձավարի, այսպես կոչված, բլղուրի ստուգում են իրականացրել ։
Այս ձավարն արտադրվել է Թուրքիայում, սակայն նախատեսված է Բելառուս եւ Հայաստան հետագա ուղարկման համար ։
<Լաբորատոր հետազոտությունների անցկացման ժամանակ արտահանվող խմբաքանակներում կարանտինային վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել, արտադրանքը համապատասխանել է ներմուծող երկրների բոլոր պահանջներին>,- ասել են <Ռոսսելխոզնադզորի> վարչությունում։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի և Հայաստանի առանց այդ էլ լարված քաղաքական հարաբերություններն էլ ավելի են վատթարացել՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության ֆոնին։
Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից Հայաստանում գործում է Թուրքիայից ապրանքների ներմուծման էմբարգոն ՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված ագրեսիայի հետ ։ Արգելքը գործում է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից՝ 6 ամիս ժամկետով: 2020 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ Պետեկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ մինչեւ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները եւ ապրանքները բաց թողնվեն մինչեւ նշված օրը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորել է նաեւ հետայսու ապրանքների առեւտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում եւ (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։ Հիշեցնենք, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից եւ այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։ Գերատեսչությունում նաև զգուշացրել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո։