Երկուշաբթի, 11 Հունվարի 2021 20:02

«Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում

«Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):

 Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Դրամների համաստեղություն-2020» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 26 կազմակերպություն 17 երկրներից՝ ներկայացնելով 2019 թ․ թողարկված 159 հուշադրամ։

Հաղթող հուշադրամներն ընտրվել են միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով:

Մրցույթի նյութերին կարող եք ծանոթանալ www.gold10.ru կայքէջից։