Արմինֆո. Հայաստանում 2020 թվականը հաջողվել է փակել հարկային կարգապահության բարձր մակարդակով։ Այս մասին հունվարի 12-ին լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Նրա խոսքով ՝ դա մեծապես պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների ինքնագիտակցության աճով եւ հարկային վարչարարության ուժեղացմամբ ։ Բյուջետային գործընթացը, ինչպես ընդգծել է փոխնախարարը, ընթանում է նորմալ ռեժիմով ։
Դիտարկմանը, որ կան տեղեկություններ, որ շատ ընկերություններ մի քանի ամսվա հարկեր փակել են, որպեսզի աջակցեն պետությանը պատերազմի ընթացքում, փոխնախարարն ընդգծել է. <Այդպիսի իրողություն նոր հարկային օրենսգրքի պայմաններում գործնականում հնարավոր չէ, որովհետեւ նոր օրենսգրքով այլեւս գերավճարներ կուտակելու ոչ տեսական, ոչ էլ գործնական հնարավորություններ չկան, որովհետեւ հարկային պարտավորությունները կատարվում են հայտարարված մեծություններով, այսինքն հարկային հաշվարկների հիման վրա: Եթե անգամ հանկարծ որեւէ հարկ վճարող իր կողմից հայտարարված հարկային պարտավորությունից ավելի գումար վճարի, այդ գումարը չի հաշվեգրվում բյուջեում որպես հարկային եկամուտ, այլ շարունակում է մնալ իր միասնական հաշվին, որից կարող է նա հետ ստանալ կամ ծախսել այլ ուղղություններով>:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |