
Արմինֆո. Հայաստանում ամեն տարի գրանցվում է միկրոձեռնարկատիրության 35 հազար սուբյեկտ, ինչը չափազանց շատ է։ Այդ մասին այսօր հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում:
Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-ին հարկային օրենսգրքի փոփոխությունների կիրառման պահից ի վեր միկրոձեռնարկատիրության սուբյեկտների քանակը սկսել է սրընթաց աճել՝ գերազանցելով կանխատեսվող 22 հազար սուբյեկտի ցուցանիշները։ Ըստ փոխնախարարի՝ պատճառը եկամտահարկն է, որի վճարումներից տվյալ սուբյեկտները ազատվել են՝ իրականացնելով միայն 5 հազար դրամ ֆիքսված վճարումներ։ Արդյունքում, շարունակել է Արման Պողոսյանը, վարձու աշխատողները, պաշտոնապես ներկայացնելով դիմումները, իբր անցնում են միկրոձեռնարկատիրության դաշտ, նույն գործատուների հետ համաձայնագիր կնքելով, շարունակում են աշխատել նույն ընկերություններում, իրենց աշխատատեղերում եւ նույն աշխատավարձով: Բովանդակային առումով այդ աշխատողների կյանքում ոչինչ չի փոխվում, իսկ ահա գործատուները հնարավորություն են ստանում ավելի քիչ միջոցներ վճարել պետբյուջե։ Մի կողմից՝ կորսվում է եկամտահարկը, որն անցյալ տարի կազմում էր 23 տոկոս, իսկ ընթացիկ տարվանից ՝ 22 տոկոս, իսկ մյուս կողմից՝ խախտվում է արդարության սկզբունքը ։ Բացի այդ, ինչպես նշել է փոխնախարարը, նման մեխանիզմի կիրառումը հնարավորություն է տալիս գործատուին կրճատել նաեւ շահութահարկի մեծությունը:
Հիմա կառավարությունը քննարկում է խնդրի լուծման երկու տարբերակ՝ 5 հազար դրամի կանոնի վերացում և պասիվ եկամուտների դուրս բերում հարկման համակարգ։ Այս ոլորտի հարկային բարեփոխումների տրամաբանությունը չէր նախատեսվում պասիվ եկամուտների ազատում հարկումից, այն ուղղված էր ոչ մեծ եկամուտ ստացող միկրոձեռնարկատիրության թափանցիկ ձեռնարկությունների հարկումից ազատմանը։