Արմինֆո. Արդշինբանկը մեկնարկել է Նախաորակավորման հատուկ ծրագիր՝ Արցախի հանրապետությունից տեղահանված և պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած երիտասարդների համար:
Ծրագրի շրջանակում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերելու գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալու բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, իսկ եռամսյա ծրագրի ավարտից հետո գնահատման դրական արդյունքների դեպքում համալրել այդ պահին առկա թափուր աշխատատեղը:
Արդշինբանկն իրականացրել է մի շարք միջոցառումներ պատերազմից տուժած մեր հայրենակցիներին աջակցելու համար և սոցիալ-տնտեսական վերափոխումների պայմաններում խիստ կարևորում է երիտասարդների անհատական, սոցիալական ու կրթական աճը և պատրաստ է աջակցելու կրթական և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, նրանց զբաղվածությունն ապահովելու գործում:
Նախաորակավորման ծրագրի պայմանների մանրամասներին ծանոթացեք https://www.ardshinbank.am/vacancies հղումով կամ զանգահարելով 012-222222:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |