Ուրբաթ, 15 Հունվարի 2021 13:08
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 724 հազար բաժանորդ

Հայաստանի գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 724 հազար բաժանորդ

Արմինֆո. 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 724 721, որից 387 885-ը բազմաբնակարան շենքերում, 336 836-ը՝ առանձնատներում: Այս մասին հայտնում է <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ մամուլի ծառայությունը։

 

Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 11 115-ով:

 

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնք, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային: