
Արմինֆո. Հայաստանում կձեւավորվեն գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ավելի արդյունավետ մեխանիզմներ։ ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել Հողային օրենսգրքում:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ներկայացված փաստաթղթի հիմնական նպատակը գյուղատնտեսական շրջանառությունից հողերի չհիմնավորված բացառումն է, անմշակ գյուղատնտեսական հողերի շրջանառության մեջ ներառումը, հողօգտագործման արդյունավետության բարձրացումը: Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ստացվում բազմաթիվ դիմումներ հողերի նպատակային նշանակության փոփոխության կապակցությամբ, որի հետևանքով գյուղատնտեսական նշանակության հողերը դուրս են բերվում շրջանառությունից: Ընդ որում, գյուղատնտեսական հողերը ենթակա են հատուկ պահպանության ։ Նման հողերի տեղափոխումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի կազմ թույլատրվում է բացառիկ դեպքերում և որոշվում է ՀՀ կառավարության որոշմամբ: <Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի չհիմնավորված տեղափոխումը այլ նշանակության հողեր>, - ընդգծել է բանախոսը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի միայն կեսը ։ Մնացած մասը գործնականում չի օգտագործվում՝ իրենց սեփականատերերի բացակայության պատճառով։ Ներկայումս պատրաստվում են օրենսդրական-նորմատիվ ակտեր, որոնց համաձայն այդ հողերը կարող են փոխանցվել հավատարմագրային կառավարման: Խոսքը շուրջ 150 հազար հեկտար հողի մասին է ։