Հինգշաբթի, 21 Հունվարի 2021 13:30

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին 

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին 

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի հետ սկսել է համագործակցել 2020թ. դեկտեմբերից՝ ագրովերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորելով ընկերությանն արտադրական հումք գնելու նպատակով:


Բացի վարկային պրոդուկներից ընկերությունն օգտվում է նաև Բանկի hաշվարկադրամարկղային սպասարկման ծառայություններից:  

«Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն եզակի է իր արտադրությամբ Հայաստանում, որը ֆրանսիական տեխնոլոգիայով արտադրում է շամպայն-գինիների ամբողջ տեսականին՝ ներառյալ դասական և կոլեկցիոն տեսակներ: Գործարանը հագեցած է արտադրության ժամանակակից տեխնոլոգիայով, որակի վերահսկման լաբորատորիայով և բարձրակարգ մասնագետներով։ Արտադրվող ամբողջ տեսականին սերտիֆիկացված է՝ անհրաժեշտ բոլոր ստանդարտների պահպանմամբ: Բացի շամպայն-գինիներից գործարանն ունի նաև գինու-օղու և 3-10 տարվա հնեցմամբ կոնյակների արտադրություն։
Ներկայումս գործարանը հանդիսանում է ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Ֆրանսիա և Չինաստան:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն օժանդանում է Հայաստանում գյուղատնտեսության վերամշակմամբ զբաղվող ոլորտների զարգացմանը՝ ֆինանսավորելով հիմնական և շրջանառու միջոցներում ներդրումները՝ զարգացման զգալի ներուժ ունեցող ոլորտներում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտները նախատեսված են բիզնեսի զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերի խնդիրների լուծման համար: Միջին բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում՝ տարբեր վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են ներդրումները բիզնեսում, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերումը, վարկերի վերաֆինանսավորումն այլ ֆինանսական կազմակերպություններում՝ կախված բիզնեսի ոլորտից և առանձնահատկություններից: Վարկի տրամադրման նպատակ է հանդիսանում առևտրային գործարքների, կարճաժամկետ ներդրումների ֆինանսավորումը, սարքավորումների, հումքի գնումը, շրջանառու միջոցների համալրումը, վարկային պարտավորությունների մարումը;

Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
 


Նորություններ


Արտ. փոխարժեքները
04.02.2021
RUB6.900.06
USD520.600.45
EUR623.94-1.64
GBP707.08-2.66
CAD406.50-0.18
JPY49.47-0.04
CNY80.580.15
CHF576.97-1.87



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000