Հինգշաբթի, 21 Հունվարի 2021 16:47

Արդշինբանկը գործարկել է անհպում սպասարկմամբ բանկոմատներ

Արդշինբանկը գործարկել է անհպում սպասարկմամբ բանկոմատներ

Արմինֆո.Արդշինբանկը գործարկել է նոր սերնդի բանկոմատներ՝ անհպում (contactless) ընթերցմամբ։ Բանկի արդեն թվով 44 բանկոմատները նոր են և համալրված բանկային քարտ կարդացող անհպում մոդուլով:  

Անհպում բանկոմատներից օգտվելն արագ է և հարմար։ Մոտեցնելով վճարային քարտը համապատասխան հատվածին, բանկոմատն ընթերցում է քարտի տվյալները և հաճախորդը կարող է պարզապես հավաքել PIN կոդն ու կատարել գործարքներ:

Արդշինբանկի գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանի խոսքերով առաջին հայացքից սովորական բանկոմատի և անհպում տեխնոլոգիայով բանկոմատի միջև տարբերությունը քիչ է։ Այնուամենայնիվ, այն կա։ Անհպում տեխնոլոգիայով բանկոմատից օգտվելիս քարտը մնում է հաճախորդի ձեռքում, ինչը նվազեցնում է քարտը բանկոմատում մոռանալու կամ տեխնիկական խափանումների դեպքում բանկոմատի կողմից քարտն առգրավվելու ռիսկերը:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտինն էական փոփոխություններ մտցրեց մեր ամենօրյա կյանքում, որի ընթացքում ցանկալի է նվազագույնի հասցնել շփումը տարբեր մակերեսների հետ: Նոր սերնդի բանկոմատները ևս մեկ կարևոր քայլ են անհպում բանկային տեխնոլոգիաների ներդրման գործում: Եթե հաճախորդի քարտն օժտված չէ անհպում տեխնոլոգիայով, ապա բանկոմատից հնարավոր է օգտվել նաև ավանդական եղանակով՝ քարտը մտցնելով բանկոմատի մեջ: Բոլոր անհպում նոր բանկոմատներն առանց սահմանափակման ունեն նաև այդ հնարավորությունը»,- ասաց Հարություն Իսպիրյանը՝ նշելով, որ նոր բանկոմատների տեղադրումն իրականացվում է ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում, որտեղ գործում են Արդշինբանկի մասնաճյուղերը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի արդյունքներով Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքն ընդգրկում է 138 բանկոմատ, որոնք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
04.02.2021
RUB6.900.06
USD520.600.45
EUR623.94-1.64
GBP707.08-2.66
CAD406.50-0.18
JPY49.47-0.04
CNY80.580.15
CHF576.97-1.87



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000