
Արմինֆո. Հայկական Expper Technologies ընկերության Ռոբին ռոբոտը ներառվել է Golden Kitty Award 2020 տարվա լավագույն պրոդուկտների ցանկում, ի թիվս հանրահայտ Apple MacBook Pro, Iphone, PlayStation 5 և այլ պրոդուկտների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
<Ձեր քվեարկության արդյունքում Golden Kitty Award 2020 մրցանակը կարող է բաժին հասնել Հայկական պրոդուկտին։ 2020 թ. Ռոբինն արժանացել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դրամաշնորհին և «Վիրտուալ կամուրջ» նախագծի շրջանակներում ճանաչվել էր հաղթող ընկերություն>,- նշել է նա։
Նախարար Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել Golden Kitty Award-ի կողմից անցկացվող մրցույթում քվեարկել Ռոբին ռոբոտի օգտին ՝ անցնելով հետևյալ հղումով. https://www.producthunt.com/golden-kitty-awards 2020/hardware?fbclid=IwAR06gBlUu7hI6g81ifo6_NfI3XSnISco-HN1AroN2YmmkYRN--PB8HFVWGs։