
Արմինֆո. 2020թ. մարտի 20-ից ի վեր Իրանի Սպահան նահանգը 140 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Սպահան նահանգի արդյունաբերության, հանքերի և առևտրի կազմակերպության ղեկավար Իրաջ Մովաֆագի հայտարարությունը, որը նա արել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ: "Հայկական պատվիրակությունը, որը գտնվում է Սպահանում, շահագրգռված է մեր նահանգի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմամբ", - ասել է Մովաֆագը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հունվարի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Իրան' քննարկելու երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում' Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ:
Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2020 թվականի հունվար - նոյեմբերին կազմել է 360.8 մլն դոլար, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից 0,6 տոկոսով պակաս է: Ընդ որում, արտահանումն աճել է 5 տոկոսով ՝ հասնելով 79.8 մլն դոլարի՝ ներմուծման 2,1 տոկոսով՝ մինչեւ 281 մլն դոլար անկման դեպքում:
RUB | 4.86 | -0.01 |
USD | 378.89 | -1.10 |
EUR | 440.42 | -0.90 |
GBP | 508.05 | -1.36 |
CAD | 272.84 | -0.69 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.41 | -0.11 |
CHF | 474.32 | 0.28 |

