
Արմինֆո. 2020 թվականին Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունը լուրջ աշխատանք է կատարել տնտեսվարող սուբյեկտների ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ: Ինչպես հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է վերը նշված վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը, 493 օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչի արդյունքում պետբյուջե է վերադարձվել 730 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Ընդ որում, նա նշել է, որ 2019 թվականին ստվերային շրջանառության չափը կազմել է ընդամենը 1.5 մլրդ դրամ, եւ արդյունքում հարկերի մասով պետբյուջե է ուղղորդվել լրացուցիչ 214 մլն դրամ: Հիմնականում, ստվերային շրջանառություն է հայտնաբերվել շինարարության, մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտներում։
Բացահայտված ստվերային շրջանառության նման աճը, ինչպես պարզաբանել Է Չարխիֆալակյանը, պայմանավորված է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ, մասնավորապես, նոր մոտեցումների եւ չափանիշների ներդրմամբ: