Երեքշաբթի, 2 Փետրվարի 2021 12:50
Կարինա Մելիքյան

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.25 տոկոսից բարձրացրել է մինչեւ 5.5 տոկոս  

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.25 տոկոսից բարձրացրել է մինչեւ 5.5 տոկոս   

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ 5.25%-ից հասնելով 5.5% - ի: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, այդ  մասին որոշում է կայացվել փետրվարի 2-ին Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

 

Ըստ այդմ՝ բարձրացվել լոմբարդային ռեպո տոկոսադրույքները 6,75%-ից մինչեւ 7%, եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝  3.75% - ից մինչեւ 4%:

 

ԿԲ խորհրդի այդ որոշման մանրամասն հիմնավորումն այսօր (ժամը 15:30 - ին) մամուլի ասուլիսում կներկայացնի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

 

Նշենք, որ այս տարի սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի առաջին վերանայումն է։ Մինչ այդ՝ 2020 թվականին ԿԲ-ն չորս անգամ վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նվազման ուղղությամբ և մեկ անգամ ՝ բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի 5,5% - ից մինչեւ 4,25% (մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր) իջեցումից հետո դեկտեմբերին հետեւել էր 5,25% աճ: Դրան համապատասխան, վերանայվել էին նաեւ լոմբարդային ռեպո եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները: