Երեքշաբթի, 2 Փետրվարի 2021 20:52
Կարինա Մելիքյան

ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ ՝ 2021 թ․ ՀՆԱ-ի 2% աճ է սպասվում

ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ ՝ 2021 թ․ ՀՆԱ-ի 2% աճ է սպասվում

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական կանխատեսումների համաձայն ՝ 2021 թվականին սպասվում Է ՀՆԱ-ի 2 տոկոս աճ ՝ 2020 թվականի համար կանխատեսվող ՀՆԱ-ի 7,8 տոկոս անկումից հետո: Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

 

Նրա խոսքով ՝ 2021 թվականի սկզբին Հայաստանի հիմնական գործընկերների ՝ ԱՄՆ - ի եւ Ռուսաստանի մոտ, դրամավարկային քաղաքականության ծրագրերի սցենարին համահունչ, նկատվում են տնտեսական ակտիվության եւ պահանջարկի վերականգնման միտումներ: Սակայն, եվրագոտում ավելի դանդաղ տեմպեր են արձանագրվում, քան սպասվում էր ՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակող միջոցների պատճառով։

 

ԿԲ գնահատականներով ՝ 2020 թվականին հարկերի հավաքագրումը կկրճատվի 10,4 տոկոսով (կանխատեսվող 9,9 տոկոսի դիմաց), ծառայությունների ոլորտն անկում կապրի  10,2 տոկոսով (կանխատեսվող 9,4 տոկոսի դիմաց), շինարարության ոլորտը ՝ 12,9 տոկոսով (կանխատեսվող 13 տոկոսի դիմաց), արդյունաբերական ոլորտը ՝ 2,6 տոկոսով (ինչպես եւ կանխատեսվում էր): Աճ կարձանագրվի ագրոհատվածում՝ 0,1%-ով (կանխատեսվող 1,1%-ի դիմաց)։  Կենտրոնական բանկի մոնիտորինգի համաձայն, մասնավոր ծախսերը կկրճատվեն 11% - ով (կանխատեսվող 9,5% - ի դիմաց), իսկ մասնավոր սպառումը՝ 10,3% - ով (կանխատեսվող 9,3% - ի դիմաց):

 

<Պետությունը պետք է կարողանա իրականացնել պետական ծախսեր, ինչը թույլ կտա որոշ չափով վերականգնել ՀՆԱ-ի պոտենցիալը և հասցնել նախակովիդյան և նախապատերազմական մակարդակի։ Այն, ինչ ինձ անհանգստացնում է տնտեսությունում, հատկապես կապիտալ ծախսերի անբավարար կատարումն է, այսինքն՝ մենք, որպես պետություն, պետք է կարողանանք որակյալ կապիտալ ներդրումներ կատարել, ինչը հնարավորություն կտա ոչ միայն վերականգնել տնտեսական ներուժը, այլև՝ զգալիորեն կազդի մասնավոր հատվածի շահութաբերության վրա>, - կարծում է Մ.Գալստյանը։

 

Ներկայիս իրավիճակում, նրա կարծիքով, շատ կարեւոր է կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, որոնք նպաստում են տնտեսական ներուժի աճին, այդ թվում ՝ հավատարիմ մնալով հարկաբյուջետային քաղաքականությանը համապատասխան ծախսերի ռազմավարությանը: Գալստյանը բերել է ԿԲ-ի կանխատեսումը, ըստ որի՝ ՀՆԱ-ի նկատմամբ դեֆիցիտի հարաբերակցությունը 2020 թվականի համար կանխատեսվող 5,4 տոկոսից 2021 թվականին կնվազի մինչեւ 5,3 տոկոս:

 

Խոսելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 5.5 տոկոս բարձրացնելու մասին որոշմանը՝ ԿԲ ղեկավարը նշել է, որ գնաճային ճնշումը հիմնականում շարունակում է բխել արտաքին հատվածից, ինչի մասին վկայում է միջազգային պարենային շուկայում (ցորեն, կարագ, մսամթերք, կաթնամթերք) գների աճի պատճառով FAO-ի աճողինդեքսը: <Մենք որոշել ենք ավելի շուտ արձագանքել ձևավորվող սպասումներին ։ Դրսից եկող ֆոնը չեզոքանում է Հայաստանում թույլ պահանջարկով և դրանով է բացատրվում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման փոքր քայլը ։ 2020թ. գնաճի մինչեւ 3,7 տոկոս եւ իրական գնաճի արագացումը հիմնականում պայմանավորված է առաջարկի գործոններով, եւ բնականաբար, եթե տեսնենք, որ գնաճը խորանում է պահանջարկի գործոնի ներքո, ապա առանցքային տոկոսադրույքի վերանայման որոշման մեջ ավելի կտրուկ կլինենք։ Իսկ առայժմ մենք զուսպ ենք ։ Տատանումների թույլատրելի միջակայքից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են. մի կողմից նկատվում է դրսից եկող գնաճային ճնշում, մյուս կողմից ՝ ներքին պահանջարկի նվազման տեսանկյունից տեսնում ենք գնանկումային ազդեցություն ։ Այնուամենայնիվ, շուկայում նկատվում է գնաճային սպասումների որոշակի արագացում>, - պարզաբանել է Մ.Գալստյանը ։

 

< Գնաճի թույլատրելի միջակայքից շեղման ռիսկերը հավասարակշռված են, բայց այդպիսիք ձևավորելու դեպքում ԿԲ-ն պատրաստ է համապատասխան ձևով արձագանքել՝ գների կայունության ապահովման նպատակով>, - արձանագրել է նա ։

 

Նշենք, որ Հայաստանի 2021 թվականի պետբյուջեում ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճ է ամրագրված ։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով ՝ 2020 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվությունը նվազել է տարեկան 7,5% - ով, իսկ 2020թ.դեկտեմբերին ՝ 8,8% - ով: