Արմինֆո.2021 թվականին Հայաստանում հակաճգնաժամային ծրագրերի ուղղություններից մեկը կլինի գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այստեղ կարող եմ շատ կոնկրետ օրինակ բերել. դա արդյունաբերական կանեփն է, որի արտադրության դրական փորձ ունեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը», - ընդգծել է փոխվարչապետը: Նա նաեւ նշել է, որ այդ նպատակով շատ արագ ստեղծվելու է օրենսդրական դաշտ՝ այդ ուղղությունը կարգավորելու համար: "Դա էապես կակտիվացնի գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը, որի 40 տոկոսը չի օգտագործվում", - նկատել է Ավինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, կարևորել է այդ նախաձեռնության մասին քաղաքացիներին ամբողջական տեղեկատվության տրամադրումը՝ հնարավոր շահարկումներից խուսափելու համար: «Շատ կարևոր է, որ ծրագիրը ճիշտ և մանրամասն լուսաբանվի, որպեսզի հանրությունն ամբողջական տեղեկատվություն ունենա, թե խոսքն ինչի մասին է։
Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է։ Եվ տվյալ դեպքում խոսքն արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, ռիսկեր ունի։ Եվ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան, որոնք արդեն փորձարկված են մի շարք երկրներում»,- ասել է կառավարության ղեկավարը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |