Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջնորդվելով իր հաճախորդների պահանջմունքներով, շարունակում է ընդլայնել իր պրոդուկտների շարքը: Այս անգամ Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի տրամադրում: Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ցանկացած նպատակով և կարող է հանդիսանալ լավագույն լուծում հաճախորդի սպառողական ծախսերի իրականացման համար:
Անշարժ գույքի գրավով սպառողական վարկի գլխավոր առավելությունը՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ձևակերպելու հնարավորությունն է՝ միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստի հիման վրա՝ առանց վճարունակության լրացուցիչ ստուգումներ իրականացնելու:
Վարկն ունի նաև հետևյալ առավելությունները․
Վարկավորման հիմնական պայմաններն են.
Վարկի ապահովման միջոց կարող են հանդիսանալ ՀՀ տարածքում գտնվող բնակարաններ, բնակելի շենքեր, գրասենյակային տարածքներ, գործող խանութներ, ռեստորաններ/սրճարաններ, հյուրանոցային համալիրներ: Գրավի շուկայական արժեքի գնահատումը Բանկն իրականացնում է անվճար:
Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի անունով, ով ունի մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր: Վարկի այս տեսակն, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն է տալիս ներգրավել նաև համավարկառու (ոչ ավելի, քան 2 անձ), ով պետք է ազգակցական կապ ունենա վարկառուի հետ:
Վարկի պայմանների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքում՝ https://www.vtb.am/am/credits/ansharzh-gowyk-i-gravov-vark հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: