Արմինֆո.Խաղարկությունը հայտարարվել էր դեկտեմբերի 18-ին․ այդ օրվանից մինչև հունվարի 20-ը ներառյալ անհրաժեշտ էր Idram&IDBank հավելվածով կատարել 1000 դրամի առցանց գնում կամ QR/NFC վճարում կատարել և Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակում համաձայնություն տալով խաղարկության կանոններին ակտիվացնել էլեկտրոնային կտրոնները։
Ընդ որում, Ռոքեթ Լայնով վճարելիս օգտատերերը ստանում էին ևս 2 լրացուցիչ նվեր-կտրոն՝ եռապատկելով iPhone շահելու իրենց հնարավորությունը։
Խաղարկությունը ուղիղ եթերում հեռարձակվեց Իդրամի և IDBank-ի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։
«5 հաղթողներն ընտրվեցին պատահականության սկզբունքով և կստանան իրենց iPhone 12-ները, ինչի առիթով ևս մեկ անգամ շնորհավորում ենք նրանց»,- նշեց Իդրամի մարքեթինգի ղեկավար Գոռ Ամիրյանը՝ նշելով, որ անակնկալներ էլի են սպասվում։
Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարում կատարել 4000-ից ավելի վաճառակետերում, 400-ից ավելի առցանց խանութներում։ Գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ։
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |