Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը 2020թ․ հոկտեմբերին մեկնարկել էր «Շահավետ ներդրում» ակցիան, որն իրականացվեց երկու փուլով:
Այն հաճախորդները, ովքեր ակցիայի ընթացքում (27.10.2020-30.12.2020թթ.) ձևակերպեցին ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 365-730 օր ժամկետով, տարեկան 10% տոկոսադրույքով (տարեկան տոկոսային եկամտաբերություն 9,97%), տոկոսագումարներն ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով, ստացան հնարավորություն ակցիայի ավարտին կրկնապատկելու իրենց ավանդի տարեկան տոկոսադրույքը:
«Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում էին նաև «Պրոգրես», «Հարմարավետ» և «Սոցիալական» ավանդատեսակները՝ տվյալ ավանդների համար գործող պայմաններով:
Ակցիայի արդյունքներն ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում՝ Բանկի Ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ: Ակցիայի 10 հաղթողները ստացան իրենց գործող ավանդների տոկոսադրույքների կրկնապատկում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում «Շահավետ ներդրում» ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում է հաղթողներին և խրախուսում բոլոր հաճախորդներին ցուցաբերելու ակտիվություն, հետևելու Բանկի ակցիաներին և հատուկ առաջարկներին: Բանկը ոչ միայն աշխատում է նորարարական բանկային պրոդուկտների ներդրման և բանկային ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, այլ նաև իր հաճախորդների համար մշակում է հետաքրքիր, շահավետ առաջարկներ և հաճելի անակնկալներ:
Բանկում գործող ավանդների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/deposit հղմամբ, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |