Արմինֆո. Կառավարությունը որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Արմենիա Վայն» գործարան» ՍՊԸ-ին: Ընկերությունն իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաև բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն:
Ընկերությունը դիմել է կոմիտեին վերոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել՝ ծրագրի ընդլայման համար։ Նախնական գնահատականներով, կներդրվի 40 մլն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ: Քննարկման արդյունքում որոշման մեջ ներառվել է դրույթ՝ համաձայն որի նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը երաժշտական դպրոցի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։-
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |