
Արմինֆո. Թուրքական ապրանքների հարցը հայկական շուկայում հաճախ մանիպուլյացիայի է ենթարկվում։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է <Իմ քայլը> դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանը ։
Նրա խոսքով ՝ հենց հիմա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուր իրականացվում է ։ Հայկական շուկայում վաճառվող հագուստի կեսից ավելին արտադրված է Թուրքիայում ։ <Ինչպե՞ս հայտնվեցին Հայաստանում։ Դա շուկա է ։ Անկախ այն բանից` մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք, թե՞ ոչ, ինչպես ենք վերաբերվում այդ երկրին, այսօր այդպիսի առեւտուր իրականացվում է>,- նշել է պատգամավորը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, եւ թուրքական ապրանքների ՝ հայկական շուկա մուտք գործելիս պետք է ուժի մեջ մտնեն ԵԱՏՄ մաքսային սահմանափակումները ։ Այն պաշտպանական միջոցները, որոնք առկա են, գործում են նաև Թուրքիայում արտադրված ապրանքների նկատմամբ։ <Բաց կամ փակ սահմանների առկայությունն ազդում է ապրանքների շարժի վրա այնքանով, որքանով դրանք հատող ապրանքները համապատասխանում են ԵԱՏՄ կանոններին, իսկ դրանք ենթադրում են մաքսային կարգավորումների կիրառում>, - ասել է Գևորգյանը:
2020թ. դեկտեմբերի 31-ից գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով։ Ինչպես հայտնել են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները և ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։