
Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հակազդման եվրասիական խումբը (ԵԱԽ) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել Է ԵՏՀ մամուլի ծառայությունը ։
ԵՏՀ-ից հուշագիրը ստորագրել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, ԵԱԽ-ից՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման եվրասիական խմբի նախագահ, Ֆինանսական մոնիտորիգնի դաշնային ծառայության տնօրեն Յուրի Չիխանչինը։
Փաստաթուղթն ուղղված է ԵՏՀ-ի և ԵԱԽ-ի համագործակցության ձևաչափի ընդլայնմանը: Դրա մասնակիցները հնարավորություն կունենան գործի դնել երկու կազմակերպությունների ներուժն ու կուտակված փորձը ։ Հուշագրի շրջանակներում նախատեսվում է խորհրդակցություններ անցկացնել Միության միջազգային ակտերի մշակման ժամանակ, ԵՏՀ մասնագետները կկարողանան մասնակցել ԵԱԽ տիպաբանական և այլ հետազոտությունների։
<Մենք համագործակցում ենք ԵԱԽ-ի հետ 2016 թվականից ։ Սակայն, համաշխարհային տնտեսության ընթացիկ միտումները, նոր տեխնոլոգիաների զարգացման հետ կապված մարտահրավերները եւ սպառնալիքները, Միության անդամ պետությունների ֆինանսական համակարգերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը անբավարար են դարձնում մեր կազմակերպությունների միջեւ մինչեւ այժմ կիրառվող փոխգործակցության ձեւաչափերը>, - նշել է Տիմուր Ժակսիլիկովը։
Նշենք, որ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հակազդման եվրասիական խումբը (ԵԱԽ)՝ տարածաշրջանային խումբ է, որի գործունեությունն ուղղված է տարածաշրջանի պետություններին եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման պատշաճ իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման հարցում աջակցության ցուցաբերմանը։ ԵԱԽ-ն անցկացնում է այդ ոլորտում անդամ պետությունների ազգային համակարգերի գնահատումներ, հետազոտում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման տիպաբանությունները, իրագործում է անդամ պետությունների տեխնիկական աջակցության ծրագրեր։ ԵԱԽ-ին անդամակցում է ինն պետություն, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը։ Հայաստանը մասնակցում է ԵԱԽ-ի գործունեությանը որպես դիտորդ։