Երկուշաբթի, 15 Փետրվարի 2021 12:53
Մարիաննա Մկրտչյան

ԻԻՀ Հյուսիսային Խորասանն ուսումնասիրում է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

ԻԻՀ Հյուսիսային Խորասանն ուսումնասիրում է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Արմինֆո ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։

 

Հյուրերը հետաքրքվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։

 

Ինչպես տեղեկացում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայություն, դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին կազմակերպել  Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան:

 

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ Իրանը Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ պահպանում է չորրորդ տեղը ՝ 400.2 մլն դոլար արդյունքով, եւ դա չնայած ծավալի տարեկան դինամիկայի վատթարացմանը ՝ 12.4% աճից մինչեւ 2.2% անկում։ Մասնավորապես, դեպի Իրան հայկական ապրանքների արտահանման ծավալը կազմել է 84.8 մլն դոլար՝ տարեկան դինամիկայի 111% անկումից 1,1% աճով, իսկ Իրանից ապրանքների ներմուծման ծավալը ՝ 315.4 մլն դոլար (3 - րդ դիրք)՝ 20.6% աճից 3% անկում շրջադարձով։