Երեքշաբթի, 16 Փետրվարի 2021 13:12
Ալինա Հովհաննիսյան

Ռազմական դրությամբ պայմանավորված վարկերի գծով փոփոխություններ

Ռազմական դրությամբ պայմանավորված վարկերի գծով փոփոխություններ

Արմինֆո.Արդշինբանկը մշակել է վարկերի մարումների և պարտքերի ներումների ծրագիր՝ հետպատերազմյան ծանր հետևանքները մեղմելու և ռազմական գործողություններին տարբեր աստիճանի մասնակցություն ունեցած իր վարկառուներին և համավարկառուներին հնարավորինս աջակցելու նպատակով:

Հունվարի վերջի դրությամբ ներկայացված դիմումների հիման վրա Արդշինբանկը կատարել է շուրջ 120 վարկերի գծով 85 մլն ՀՀ դրամի ներում:

 

Վարկերի մարումների փոփոխությունների ծրագիրը նախատեսած է`

  • Արցախի Հանրապետությունում գտնվող մասնաճյուղերի վարկառուների,
  • Արցախի բնակիչ-վարկառուների,
  • Ռազմական գործողությունների մասնակցած վարկառուների,
  • Ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորում ստացած վարկառուների,
  • Ռազմական գործողությունների մասնակցության արդյունքում 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ դարձած վարկառուների,
  • Զոհված վարկառուների,
  • Անհայտ կորած վարկառուների,
  • Զոհված, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած կամ անհայտ կորած անձի ընտանիքի անդամների (հայր, մայր, ամուսին, երեխա) համար:

Ծրագրի մանրամասները ներկայացված են Արդշինբանկի կայքէջում:

Բանկը ներկայացրել է նաև առավել հաճախ տվող հարցերի հակիրճ նկարագրությունը:

Արցախի Հանրապետությունում գտնվող մասնաճյուղերի վարկառուների համար

Գրավով չապահովված վարկերի դեպքում.

Մինչև 06.04.2021թ. ներառյալ վարկի հերթական մարումներ և վճարումներ չիրականացնելու դեպքում վարկը չի համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու:

Գրավով ապահովված վարկերի և հիփոթեքային վարկերի դեպքում.

Մինչև 02.02.2021թ. ներառյալ վարկի հերթական մարումներ և վճարումներ չիրականացնելու դեպքում վարկը չի համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու:

02.02.2021թ. դրությամբ կուտակված՝ չվճարված, պարտավորությունները հնարավոր կլինի մարել ամսական հավասարաչափ վճարումների միջոցով՝ առավելագույնը 12 ամսվա ընթացքում, սակայն ոչ ավելի, քան վարկի վերջնաժամկետն է:

 

Ռազմական գործողությունների հետևանքով զոհված, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած և անհայտ կորած վարկառուների և համավարկառուների վարկերի դեպքում

- Գրավով չապահովված վարկերի դեպքում կատարվում է պարտքի ներում մինչև 3 մլն ՀՀ դրամ և վարկի նկատմամբ 01.10.2020թ-ից սկսած կիրառվում է փոփոխված տոկոսադրույք՝ տարեկան 0.1%:

- Գրավով ապահովված վարկերի նկատմամբ 01.10.2020թ-ից սկսած կիրառվում է փոփոխված տոկոսադրույք՝ գործող տոկոսադրույքի 50%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 8%՝ ՀՀ դրամի դեպքում, 5%՝ ԱՄՆ դոլարի և եվրոյի դեպքում:

 

Իրավաբանական անձանց և որոշ այլ դեպքերում Բանկը կարող է դիտարկել զիջումների կատարման հարցն անհատական կարգով:

Հարկ է նշել նաև, որ Արցախի Հանրապետության տարածքում գտնվող մասնաճյուղերի գծով փոփոխությունները արդեն կատարված են Արդշինբանկի կողմից, իսկ մնացած դեպքերում փոփոխությունները կատարվում են դիմումի և հիմնավորող փաստաթղթերի հիման վրա: