Երեքշաբթի, 16 Փետրվարի 2021 14:43

IDsalary և IDsalary+. Դու ես ընտրում՝ որտեղից ստանալ աշխատավարձդ։

IDsalary և IDsalary+. Դու ես ընտրում՝ որտեղից ստանալ աշխատավարձդ։

Արմինֆո.IDBank-ը գործարկում է աշխատավարձային նոր փաթեթներ սկսի՛ր ստանալ աշխատավարձդ IDBank-ի միջոցով և կունենաս IDBank-ի մի շարք ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն․

  • Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով։
  • Կանխիկացում IDBank-ի բանկոմատներից առանց միջնորդավճարի,
  • Արտոնյալ տարեկան անվանական տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար,
  • 20% զեղչ Բանկի պահատեղերի վարձակալության համար և շատ ավելին։

«IDsalary+ փաթեթին միանալու դեպքում, ի թիվս վերոնշյալ արտոնությունների, հաճախորդները ստանում են ևս մեկ մեծ առավելություն․ այսպես՝ փաթեթը ներառում է նաև ֆինանսական ապահովագրություն։ Այսինքն, գործազրկության, դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակության կորստի կամ մի շարք այլ կրիտիկական դեպքերում հաճախորդին տրվում է միանվագ դրամական աջակցություն։ Ապահովագրության պայմանները՝ ըստ ապահովագրական ընկերության  սահմանած պայմանների», - հայտնեցին Բանկից։

IDsalary և IDsalary+ աշխատավարձային փաթեթներին միանալու համար անհրաժեշտ է․

  • Լրացնել հայտը Զանգերի կենտրոնի միջոցով կամ Բանկի մասնաճյուղում
  • Ստացեք IDBank-ի՝ քո նախընտրած քարտը
  • Տրամադրել Հաշվապահական հաշվառման բաժնին քարտիդ տվյալները և ստանալ աշխատավարձդ IDBank-ում՝ օգտվելով աշխատավարձային  փաթեթի լայն առավելություններից։