
Արմինֆո. Օրերս Հայփոստը գրանցեց նոր ձեռնարկություն՝ «Այնովեյշն»(iNovation):
«Այնովեյշն»-ը բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է:
Ընկերությունը զբաղվելու է Հայփոստի և այլ ընկերությունների համար ծրագրային լուծումների կառուցումով, վեբ հավելվածների և կորպորատիվ համակարգերի մշակումով, բիզնես հետազոտության գործիքների տրամադրմամբ, թվային տեխնոլոգիաների խորհրդատվությամբ, թվային տրանսֆորմացիաների վերաբերյալ խորհրդատվությամբ և այլն:
«Հայփոստը» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով. «Այս ընկերության հաջող գործունեությունը կնպաստի Հայփոստի առաջընթացին: «Այնովեյշն»-ը թվային լուծումների շուկայում իր տեղը կգրավի այնպիսի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպիսին եք՝ կայքերի մշակում, բջջային հավելվածների մշակում, համակարգերի մշակում, համակարգերի ներկառուցում»: