Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021 15:18

ԱրարատԲանկը Ria Money Transfer-ի կողմից արժանացել է «Տարվա գործընկեր» մրցանակին

ԱրարատԲանկը Ria Money Transfer-ի կողմից արժանացել է «Տարվա գործընկեր» մրցանակին

Արմինֆո.ԱրարատԲանկը  Ria  Money Transfer համակարգի կողմից  կրկին  արժանացել է  «Տարվա գործընկեր» մրցանակի՝ 2020թ․-ին հիանալի արդյունքներ գրանցելու և  Ria Money Transfer  համակարգի բիզնեսի աճին խթանելու համար։

Ria  Money Transfer    համակարգի հետ Բանկի համագործակցությունը սկսվել է դեռևս 2012թ.-ի հունվարի 25-ից։ Այս պատվավոր մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է ավելի քան  իննամյա  արդյունավետ և ճկուն համագործակցության արդյունքում՝  ապահովելով ցուցանիշների կայուն աճ և սպասարկման բարձր որակ։  «Հատկանշական է, որ 2020թ.-ին բիզնես միջավայրի  փոփոխություններով, COVID-19 համավարակով ու հետպատերազմյան ճգնաժամով պայմանավորված, բազմաթիվ մարտահրավերների պայմաններում Բանկին հաջողվել է 2019թ․-ի համեմատ ապահովել է Ria  Money Transfer    համակարգով փոխանցումների  ծավալի ավելի քան 19,6% աճ»,- նշել է Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը։

Նշենք նաև, որ  Ria  Money Transfer    համակարգը բավականին մեծ  աշխարհագրական ծածկույթ ունի՝ ընդգրկելով ավելի քան 160 երկիր։