Չորեքշաբթի, 3 Մարտի 2021 12:34
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է «X-100»-ը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է «X-100»-ը

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է հայկական արտադրության «X-100» արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) կայանը, որի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով:

 

Ինչպես պատմել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը,  ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։