Երկուշաբթի, 15 Մարտի 2021 19:48
Կարինա Մելիքյան

Evocabank-ը մտադիր է մարտի 23-ին տեղաբաշխել  հերթական դրամային եւ դոլարային պարտատոմսերը  

Evocabank-ը մտադիր է մարտի 23-ին տեղաբաշխել  հերթական դրամային եւ դոլարային պարտատոմսերը   

Արմինֆո. Evocabank-ը մարտի 23-ին ձեռնամուխ կլինի 500 մլն դրամ եւ 5 մլն դոլար ծավալով հերթական դրամային եւ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխմանը: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված  թողարկումների  ազդագրերում, որոնց համաձայն, տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2021 թվականի հունիսի 23-ին:

 

Դրամային տրանշի (AMPROMB24ER8) շրջանակներում կթողարկվի 10 հազար դրամ անվանական արժեքով 50 հազար պարտատոմս, իսկ դոլարային (AMPROMB23ER0)՝ 100 դոլար անվանական արժեքով 50 հազար պարտատոմս: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվել է 10%, իսկ դոլարային պարտատոմսերինը ' 5.5%: Երկու տրանշով արժեկտրոնային վճարումների պարբերականությունը նախատեսված է եռամսյակը մեկ անգամ: Այդ թողարկումների ամբողջական մարումը նախատեսված է 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ։ Այդ թողարկումների մասին որոշումը Evocabank-ի խորհուրդն ընդունել է 2020թ. սեպտեմբերի 3 - ին, իսկ Բանկի վարչությունը ՝ 2021թ.մարտի 9-ին:

 

Այդ թողարկումների պարտատոմսեր ձեռք բերել ցանկացողները կարող են միջոցներ փոխանցել դրամային տրանշի համար Evocabank-ի 1660043150805500, դոլարային տրանշի համար' 1660043125094401 հաշիվներին

 

Նշենք, որ Evocabank-ը Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1990 թվականից: 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Evocabank-ի մեծամասնական բաժնետերը Մարետա Գեւորգյանն է ՝ 95,15% բաժնեմասով, իսկ որպես անուղղակի սեփականատեր հանդես է գալիս Վազգեն Գեւորգյանը:

 

ԱրմԻնֆո-ի պատրաստած  Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2010 թ.տվյալներով, Evocabank - ը 2020 թ. ակտիվներն ավելացրել է 22%-ով' մինչեւ 385.4 մլն դոլար, ընդհանուր կապիտալը' 14.4% - ով ' մինչեւ 64.8 մլն դոլար: 2020 թ. Բանկն ավարտել է 1.5 մլն դոլար զուտ շահույթով: Evocabank-ի նորմատիվ կապիտալը հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել է 38.1 մլրդ դրամ կամ 72.8 մլն դոլար: 2020 թվականի արդյունքներով բանկի կողմից սեփական պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցները չեն նշվում 2020թ. հոկտեմբերի 1-ի 2.3 մլրդ դրամի ($4.7 մլն) դիմաց: Իսկ 2019թ. արդյունքներով բանկը իր պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավել է  5.4 մլրդ դրամ ($11.2 մլն) ՝ IV եռամսյակում 12% աճով: