Չորեքշաբթի, 17 Մարտի 2021 13:31
Ալինա Հովհաննիսյան

Երեք շաբաթվա ընթացքում ռուսական գազը Հայաստան կմտնի Ադրբեջանի տարածքով

Երեք շաբաթվա ընթացքում ռուսական գազը Հայաստան կմտնի Ադրբեջանի տարածքով

Արմինֆո.Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս  մայր գազատարի պլանային վերանորոգման աշխատանքների առնչությամբ ռուսական գազը Հայաստան կփոխադրվի Ադրբեջանի տարածքով։ Այդ մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով "Գազպրոմ էքսպորտ" ՍՊԸ հայտարարությունը։

 

Մասնավորապես, հաղորդվում է, որ այդ նպատակով "Գազպրոմ էքսպորտը" եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել Հայաստան ռուսական գազի փոխադրման վերաբերյալ: Նշվում է, որ վերանորոգման աշխատանքները կարող են տեւել մոտ երեք շաբաթ։