Արմինֆո.Ուսանո՞ղ ես, երազու՞մ ես աշխատել բանկային ոլորտում և ստանալ մրցունակ գիտելիքներ ու անփոխարինելի փորձ, շարունակի՛ր կարդալ․ քեզ կհետաքրքրի մեր նոր առաջարկը։
IDBank-ը գործարկում է նոր ծրագիր ուսանողների համար՝ IDream։ Ծրագիրը հնարավորություն է տալիս բակալավրի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին կատարել առաջին քայլը բանկային ոլորտում և սկսել նոր փուլ իրենց մասնագիտության մեջ։ Մասնակիցները ձեռք կբերեն հիմնաքարային գիտելիքներ բանկային գործում, ինչպես նաև կծանոթանան վաճառքի և հաճախորդների սպասարկման հմտություններին։
IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով՝ նախկինում իրականացված կրթական ծրագրերի արդյունքում IDBank-ի թիմը համալրվել է մոտ երեք տասնյակ երիտասարդ մասնագետներով, որոնք իրենց առաջին քայլերը կատարել են հենց IDBank-ում, հաստատվել ոլորտում և հիմա՛ էլ շարունակում են իրենց կարիերան IDBank-ի հետ։ «IDream-ը մեր նոր ծրագիրն է ուսանողների համար, որի նախնական փուլը մեր ռազմավարությանն ու ընտրած ուղուն համահունչ կանցկացվի նորարար մոտեցմամբ․ IDream ծրագրին մասնակցելու համար առաջարկում ենք ուսանողներին ուղարկել իրենց CV-ները բոլորովին նոր ձևաչափով՝ առավելագույնը 1 րոպե տևողությամբ վիդեոհոլովակի տեսքով։ Այսպիսով՝ սպասում ենք թվային CV-ների․ ամենապայծառ, մոտիվացված և հետաքրքրված ուսանողները հրավիրվելու են հետագա հարցազրույցի և թեստավորման, իսկ ուսումնական փուլի ավարտից հետո լավագույնները կհամալրեն IDBank-ի թիմը»,- ասել է Մարիանա Էդիլյանը։
IDream ծրագիրը նորավարտ կամ դեռևս ուսումը շարունակող ուսանողներին հրաշալի հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխատանքային փորձ և կառուցելու կարիերան IDBank-ի հետ։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |