Երկուշաբթի, 29 Մարտի 2021 11:28

Նոր օրը նոր խնդիրներ է բերում, որոնք պետք է լուծել այստեղ և այսօր

Նոր օրը նոր խնդիրներ է բերում, որոնք պետք է լուծել այստեղ և այսօր

Արմինֆո.Հարցազրույց Հայաստանի Բանկերի Միության նախագահ, Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ

 

- Պարոն Անանյան, նախորդ տարին ինչպես մեր պետության, այնպես էլ բանկային համակարգի համար լի էր մարտահրավերներով՝ սկզբում համավարակ, այնուհետև պատերազմ: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս ընդունեց ֆինանսական համակարգն այդ մարտահրավերները, ինչի՞ շնորհիվ կարողացավ դիմակայել և պահպանել կայունությունը, քայլեր ձեռնարկել բանկերի հաճախորդներին աջակցելու նպատակով:

Հայաստանի բանկային համակարգը հետխորհրդային տարածքի ամենազարգացած և առավել կայուն ինստիտուցիոնալ համակարգերից է՝ շնորհիվ բավական կոշտ կարգավորման պահանջների: Նորանկախ Հայաստանի բանկային համակարգն անցել է մի շարք ճգնաժամերի միջով և հիմնականում պատրաստ է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների։ Ավելին, տնտեսության և հասարակության մեջ ծանրագույն ցնցումների ֆոնին, բանկերը կարողացել են հուսալի գործընկերներ մնալ օտարերկրյա ներդրողների համար, ինչը շատ կարևոր է:

Բանկերի արձագանքը 2020 թվականին առաջացած լրջագույն տնտեսական մարտահրավերին եղել է արագ, ժամանակին ու լայնորեն կոորդինացված ՀՀ կառավարության և Կենտրոնական Բանկի հետ: Հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում բանկերը վերակառուցել են ավելի քան 550 հազ. ֆիզիկական անձ և 17.4 հազ. իրավաբանական անձ հաճախորդների վարկեր ընդհանուր 1.3 տրլն ծավալով: Միաժամանակ, բանկային համակարգն ակտիվ ներգրավվել է ՀՀ կառավարության կողմից մշակված և համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական ծրագրերին, որի շրջանակում բավարվել է ավելի քան 25000 վարկային հայտ 119 մլրդ դրամ գումարի չափով:

2020թ-ին բանկերն ակտիվորեն զարգացնում էին նաև սպասարկման հեռավար ուղիները և առաջարկում նոր լուծումներ՝ սկսած օնլայն բանկինգի ծառայություններից՝ վերջացրած անհպում բանկոմատների ներդրմամբ:

  Ինչպես բխում է Ձեր պատասխանից՝ բանկերն այսօր շարունակում են մնալ իրացվելի  և հնարավորություն ունեն ցանկացած պահի լիարժեք կատարել իրենց պարտավորությունները: Իսկ ի՞նչ են ասում բանկիրները: Ի՞նչ կորուստներով են բանկերը դուրս գալու վիրուսային ճգնաժամից: Արդյո՞ք բոլորի մոտ կբավականացնի կապիտալը և կամքը:

Այս պահին կապիտալիզացիայի և իրացվելության առումով բանկերն ունեն բավարար պաշարներ: Միևնույն ժամանակ կան դեռևս խնդիրներ, որոնք մենք քննարկում ենք ինչպես կառավարության, այնպես էլ Կենտրոնական բանկի հետ: Օրինակ՝ այս պահին քննարկվող խնդիրները վերաբերում են Արցախի բնակչության ու կազմակերպությունների վարկային պարտավորությունների մարումներին, որոնց լուծման ուղղությամբ այժմ ակտիվորեն փնտրվում են տարբեր ուղիներ։

Հայաստանում գործում է 17 բանկ, որոնցից 7-ը մասնաճյուղեր են ունեցել Արցախում, մնացած 10 բանկերը նույնպես ակտիվորեն մասնակցել են վարկավորման ծրագրերին: Ռազմական գործողությունների արդյունքում նրանք բոլորն էլ ֆիզիկական և ֆինանսական վնասներ են կրել։

- Բանկերը դեռ ի վիճակի են մարսել ռիսկերը, սակայն երկրում սոցիալական, տնտեսական բարդությունների պատճառով վարկերը չվճարելու դեպքերը կարող են աճել: Այդ դեպքում ի՞նչ կլինի։

 

  • Չեմ թաքցնի, մենք դիտարկում ենք իրադարձությունների զարգացման նման սցենար։ Իսկապես, վարկերի չվճարումը բանկերում տեսանելի ապագայում կարող է հաճախակիանալ։  Չաշխատող վարկերի ծավալը, որոնցով վճարումներ չեն կատարվում, մեր գնահատականներով, ներկայիս 6,6 տոկոսից կարող է աճել մինչև 10 տոկոս: Այնուամենայնիվ, կրկնեմ, բանկերն ունեն բավականաչափ ռեզերվ՝ իրենց կապիտալի հաշվին կորուստները ծածկելու համար։  Ընդ որում, նման կայունության պաշար ունի ոչ միայն բանկային համակարգն ամբողջությամբ, այլև յուրաքանչյուր բանկ առանձին-առանձին: Բանկերը կարող են դրանք հաղթահարել վերոնշյալ կապիտալի բարձիկի հաշվին։

  - Դուք արդեն մի քանի տարի է, ինչ ղեկավարում եք երկրի ամենախոշոր բանկերից մեկը: Երբևիցե չե՞ք ցանկացել փոխել աշխատանքի բնույթը: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի բանկիրը, ի՞նչ որակներ են օգնում և որոնք են խանգարում աշխատել այդ համակարգում։

 

  • Առաջին մասնագիտությամբ մեխանիկոս-մաթեմաթիկոս եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանն, այնուհետ պաշտպանել եմ թեկնածուական թեզ և ստացել ֆիզիկոմաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:   

 Բուհն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել եմ նախ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, որպես գիտաշխատող, այնուհետև ստացել եմ նաև երկրորդ մասնագիտություն՝ ավարտելով Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ֆինանսներ և վարկ հեռակա ֆակուլտետը, այնպես որ մինչև բանկային համակարգ մտնելը հասցրել եմ աշխատել նաև այլ ոլորտում։ 1998թ-ից ի վեր ես այս բնագավառում եմ և այս տարիների ընթացքում չեմ փոխել գործունեությանս տեսակը: Իրականում ես շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Թեև այն չափազանց հետաքրքիր է, բայց դժվար և պատասխանատու, քանզի մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր վստահում են մեզ իրենց միջոցները, իսկ մեր պարտքն է արդարացնել այդ վստահությունը և ապահովել լրացուցիչ եկամուտներ մեր ավանդատու հաճախորդների համար։

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2021 թվականից, ինչպիսի՞ն կլինի այն բանկային համակարգի համար:

  • Կանխատեսումները անշնորհակալ գործ են։ Առայժմ համավարակը դեռ էականորեն չի նահանջել և ամենայն հավանականությամբ, 2021թ. նույնպես կանցնի դրա հետևանքների դեմ պայքարով:  Բացի դրանից պատերազմով պայմանավորված տնտեսական հետևանքների ազդեցությունն առավելապես զգացնել կտան հենց 2021 թվականին: Շատ բան կախված կլինի համավարակով պայմանավորված իրավիճակի զարգացումից, իշխանությունների և կարգավորող մարմինների գործողություններից, երկրի ներքին և արտաքին քաղաքական ընդհանուր իրավիճակից։ Վերոհիշյալ պատճառով Հայաստանի բանկերի ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն ավանդական բանկային գործիքները, այլև ակտիվորեն զարգացնելու ենք 2020թ-ի մարտահրավերներով թելադրված նոր տեխնոլոգիաները: Ես խոսում եմ ինչպես հեռավար սպասարկման կատարելագործման և հաճախորդների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացման, այնպես էլ բիզնես գործընթացների օպտիմալացման մասին։  

 Հուսով եմ, որ կգրանցվի հիփոթեքային վարկավորման շուկայի աճ՝ հիմնականում անշարժ գույքի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի աճի հաշվին։ Որպես վարկային շուկայի կայունացման կարևոր գործոն, պետք է նշեմ գրավիչ տոկոսադրույքներով հիփոթեքային վարկավորման ծրագրերի զարգացումը, որպեսզի ձևավորվի շուկայի պահանջարկը։

- Այո, շատ բան է արվել, որպեսզի հիփոթեքը դառնա ավելի մատչելի բնակչության համար.  Բայց, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ մեզ մոտ, Հայաստանում, այսպես կոչված, հիփոթեքային պղպջակ առաջանա։

  • Ես դրա նախադրյալներ չեմ տեսնում, հատկապես, որ հիփոթեքային շուկան շարունակել է աճել նույնիսկ 2020 թվականին։ Այդ աճի հիմնական որոշիչ գործոններն են եղել եկամտահարկի վերադարձման մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը, բանկերի միջև մրցակցության արդյունքում վարկավորման անընդհատ բարելավվող պայմանները, ինչպես նաև բանկերի և կառուցապատողների միջև համագործակցությունը:  Կենտրոնական բանկը և ՀԲՄ-ն, իհարկե, որոշակի անհանգստություն ունեն՝ կապված այն հանգամանքի հետ, որ բնակչության վճարունակությունը նվազում է, իսկ սպառողական վարկերը՝ աճում: Բայց դա չի նշանակում, որ կան պղպջակների առաջացման մտավախություններ։ Համենայնդեպս, տեսանելի ապագայում նման ռիսկեր ես չեմ տեսնում։ Շարունակվելու է քարտային բիզնեսի աճը քանի որ արդեն երկիր է մուտք գործել Android pay համակարգը և արդեն հայաստանյան 2 բանկ մատուցում է այդ ծառայությունները, կասկած չունեմ որ մեր շուկա մուտք կգործի նաև Apple pay համակարգը։ Հնարավոր է, որ կհայտնվեն նոր պրոդուկտներ և տեխնոլոգիաներ, որոնք կապված են անկանխիկ գործարքների հետ։ Ամենայն հավանականությամբ սպառողական վարկավորման շուկայում կգրանցվի զարգացման տեմպերի նվազում՝ ի նկատի ունեմ այսպես կոչված կանխիկով վարկավորմանը։

 Ուզում եմ, որ պարզ լինի՝ ցանկացած ճգնաժամ, ցանկացած համավարակ մի օր կավարտվի։  Եվ եթե մենք դրանից դուրս գանք պատվով, ապա կունենանք բոլորովին նոր, ամբողջովին վերափոխված ֆինանսական և տնտեսական համակարգ։ Այսօր բանկերում, բորսաներում, տեղեկատվական և այլ ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններն արդեն արմատական են։ Վստահ եմ, որ այս փոփոխությունները մեր երկրի հետագա տնտեսական աճի և ֆինանսական զարգացման համար առողջ հիմք կհանդիսանան:

 – Պարոն Անանյան, ի՞նչ որակներ են անհրաժեշտ հաջողակ մասնագետ և երջանիկ մարդ դառնալու համար, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:

 

  • Շարունակեք աշխատել ձեր մասնագիտական գիտելիքների վրա, հետաքրքրվեք ձեր ոլորտի նորություններով, մասնագիտորեն անընդհատ աճեք և զարգացեք: Իհարկե, կմաղթեի նաև հաջողություն, բայց դա երբեք  մարդուն հենց այնպես չի տրվում: Իսկ երջանիկ լինելու համար պետք է ունենալ լավ ընտանիք, սիրված աշխատանք և լավ աշխատանքային ընկերներ: Սրամիտ է ձևակերպված՝ երջանիկ է այն մարդը, ով առավոտյան չի ուզում գնալ աշխատանքի, իսկ երեկոյան չի ուզում գնալ տուն:

                     

 - Դուք ունե՞ք աշխատանքի կազմակերպման որևէ կանոն:

Ես այսօրվա գործը չեմ թողնում վաղվան. նոր օրը նոր խնդիրներ է բերում, որոնք պետք է լուծել այստեղ և այսօր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20