Երկուշաբթի, 29 Մարտի 2021 16:32
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան չի կիսում էկոնոմիկայի նախարարի լավատեսությունը զբոսաշրջության ոլորտի իրավիճակի վերաբերյալ

Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան չի կիսում էկոնոմիկայի նախարարի լավատեսությունը զբոսաշրջության ոլորտի իրավիճակի վերաբերյալ

Արմինֆո.Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան չի կիսում էկոնոմիկայի նախարարության, մասնավորապես, նախարար Վահան Քերոբյանի լավատեսությունը այն կանխատեսման առնչությամբ, թե Հայաստանում զբոսաշրջային հոսքերն աճել են ավելի քան 300 տոկոսով: Այդ մասին ասվում է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա ՀԿ տարածած հայտարարությունում:

 

«26.03.2021թ.-ին լրագրողների հետ կատարած իր ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԷՆ Նախարար Վահան Քերոբյանը արեց զբոսաշրջության ոլորտին վերաբերող որոշակի հայտարարություններ, որոնց մենք հարկ համարեցինք անդրադառնալ` հաշվի առնելով դրանց անիրատեսական լինելը և դրանք համարելով անգամ ոլորտի իրական խնդիրները կոծկելու փորձ:Այսպես, Նախարարը հայտարարեց, որ
• «անցած տարի մարտ ամսին տուրիստներ չունեինք, սակայն այս տարի մարտին արդեն ունենք տուրիստների մեծ խումբ»:
• «իրենք գիտեն, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան»
• «մայիս ամսից պլանավորվում է, որ զբոսաշրջությունը կմտնի «ընդունելի և նորմալ տեմպի մեջ» և այս տարի կանխատեսված է Զբոսաշրջության ոլորտի 319% աճ 2020թ.-ի համեմատ, նույնը ինչ 2019թ.-ի նկատմամբ 20-25 տոկոսանոց անկում»:

 

Անդրադառնալով վերոնշյալ կետերին` ուզում ենք փաստել, որ քանի դեռ չկան ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական թվերը 2021թ.-ի մարտ ամսվա ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի վերաբերյալ, հստակ չի ստացվի դատել, թե արդյոք 2021թ.-ի մարտ ամիսը ավելի բարենպաստ է եղել, քան 2020թ.-ի մարտը, նամանավանդ այն ուժգնությամբ, ինչպիսին այն բնութագրում է Նախարարը: Ասոցիացիայի անդամ հյուրանոցներից ոմանց տվյալների համաձայն, Նախարարի պնդումը առ այն, որ անցած տարվա մարտին զբոսաշրջիկներ գրեթե չկային, անհիմն է, քանի որ մինչև մարտի 16-ին ՀՀ Կառավարության կողմից արտակարգ դրության սահմանումը մարտ ամսվա վրա կատարված ամրագրումները դեռևս պահպանվում էին որոշակի քանակի շրջանակներում, որոնք ավելի բարձր էին, քան այս տարվա մարտի քանակը: Սակայն արտակարգ դրության սահմանումից հետո, բոլոր ամրագրումները վերջնականապես չեղարկվեցին, և մարտի վերջին արդեն հյուրերի քանակը ձգտեց զրոյի: Այնուամենայնիվ, կսպասենք պաշտոնական թվերին իրողությունը ամբողջությամբ պարզելու համար:

 

Լսելով Նախարարից այն, որ իրենք գիտեն, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան, մենք իսկապես տարակուսանքի մեջ հայտնվեցինք՝ հաշվի առնելով, որ ինչպես Հայաստանի դեպքում, այնպես էլ ամբողջ աշխարհում տուրիստները սկսել են ամրագրել իրենց այցելությունները շատ ավելի մոտ ժամանման օրվան, քան մինչ այդ: Դրա պատճառով այսպես կոչված ամրագրումների պատուհանը (ամրագրման օրվա և ժամանման օրվա միջև ընկած ժամանակահատվածը) միջինում 3 ամսից կտրուկ նվազել է մինչև 3-7 օր: Սա օբյեկտիվորեն բացատրվում է հյուրերի ճամփորդության համար 72 ժամը չգերազանցող ՊՇՌ թեստի առկայության պահանջով, ինչի պատճառով իրենք ստիպված են գնել ավիատոմսեր և կացություն ժամանման օրվան մոտ օրերին միայն:
 

Այս պատճառով հյուրանոցները պարզապես չունեն որևէ պատկերացում, թե ինչ է իրենց սպասում մեկ-երկու շաբաթ անց, ուր մնաց մեկ ամսվա կտրվածքով կանխատեսում կատարելը: Ասոցիացիայի անդամ հյուրանոցների պատկերացմամբ սույն թվականի ապրիլը շատ չի տարբերվի մարտից՝ հաշվի առնելով այս պահին առկա ամրագրումների քանակները: Մեզ համար անհասկանալի է, թե, որ տվյալների հիման վրա է Նախարարը լրիվ այլ եզրահանգման եկել: Կխնդրենք իրեն պարզաբանել մեզ իր մոտ առկա տեղեկատվության աղբյուրը՝ հաշվի առնելով, որ պետությունը չունի պաշտոնական տվյալներ ապագա ամրագրումների քանակների վերաբերյալ:

 

Նախարարի պնդումը առ այն, որ «մայիս ամսից կմտնենք ընդունելի և նորմալ տեմպի մեջ» մեզ համար ավելի քան մտահոգիչ է, քանի որ, ինչպես արդեն ասեցինք, գոյություն չունի ապագային վերաբերող քիչ, թե շատ հիմնավոր կանխատեսում անելու հնարավորություն: Նախարարի նման մոտեցումը շատ վտանգավոր է, քանի որ կարող է թուլացնել պետության և զբոսաշրջության ոլորտում գործողների զգոնությունը, առաջացնել կեղծ սպասումներ ու պետական զգալի աջակցության բացակայության պարագայում անելանելի վիճակի մեջ դնել ոլորտը:

 

Մեր կարծիքով Նախարարի կողմից հնչեցված 319% աճի, այն է՝ ավելի քան քառակի անգամ աճի մասին կանխատեսումը, ընդհանրապես մոտ չէ իրականությանը, քանի որ բացի վերոնշյալ բարդություններից առկա են բազում այլ խոչընդոտներ, որոնք դարձնում են նման վերականգնման տեմպերը անհնար:

 

Ներկայացնենք դրանցից ամենակարևորները.

• ինչքան էլ տպավորություն ստեղծվի, որ 2020թ.-ի ցածր նշաձողից հեշտ կլինի ապահովել բավականին բարձր աճ, պետք է հաշվի առնել, որ Նախարարի դրված նշաձողը չափազանց բարձր է: Իր կողմից սահմանված 319% աճ 2020թ.-ի համեմատ, նույնը ինչ 2019թ.-ի նկատմամբ 20-25 տոկոս պակաս, ցուցանիշը կազմում է 1.400.000-ից 1.500.000-ի չափ զբոսաշրջային այցելություն: Շատ ծանր կլինի Համավարակի պատճառով աշխարհի բազում երկրների «կարմիր» ցուցակում հայտնված Հայաստանին կարողանալ համոզել այդքան զբոսաշրջիկի այստեղ այցելել, նամանավանդ հաշվի առնելով անցած պատերազմի և ներքաղաքական անկայունության նկատմամբ զբոսաշրջիկների չափազանց զգայուն լինելը:
• Ավանդական համար մեկ շուկա հանդիսացող Ռուսաստանը դեռևս չունի երկարաժամկետ կայուն մոտեցում դեպի Հայաստան և հակառակը չվերթների թույլտվության առումով՝ ինչը ավիափոխադրողներին ստիպում է կրճատված պահել չվերթների քանակը դրանք հարկ եղած դեպքում ստիպված չեղարկելու վախից՝ ինչն էլ իր հերթին արհեստականորեն թանկացնում է տոմսերի գները՝ դարձնելով Հայաստանը անմրցունակ ուղղություն ռուս և Ռուսաստանով ժամանող տուրիստների համար:
• Ավանդական համար երկու շուկա հանդիսացող Վրաստանի հետ հիմնական անցակետ համարվող ցամաքային հաղորդակցությունը մնում է փակ, ինչը չափազանց կրճատում է պոտենցիալ այցելուների քանակը, որոնք կարող էին համատեղել Վրաստան իրենց այցելությունը Հայաստան այցելութան հետ:
• Շենգենյան գոտու կողմից Հայաստանը դեռևս «կարմիր» երկիր համարվելու պատճառով մեզ համար 2019թ․-ի Top 20 շուկաներից 8-ից (Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Բելգիա) տուրիստների հոսքը մնում է սահմանափակ: Հաշվի առնելով, որ Շենգենյան գոտու և ոչ մի երկրի կողմից պաշտոնապես դեռևս չի էլ քննարկվում Հայաստանին «կանաչ» երկիր համարելը, ապա այս տարվա ընթացքում տվյալ երկրներից մեծ հոսք սպասելը անիրատեսական է վերոնշյալ նույնաբովանդակ խնդիրներից ելնելով:

Հատկանշական է, որ այն օրը, երբ Նախարարը խոսում էր տուրիզմի կայծակնային վերականգնման և մայիսից սկսած «ընդունելի և նորմալ տեմպերի մեջ ընկնելու» մասին, Ասոցիացիան իր անունով ուղարկել է նամակ՝ պահանջելով անհապաղ նախաձեռնել աջակցության միջոցառումների նոր փաթեթի ստեղծում, որը անհրաժեշտ է ոլորտը ամբողջական կործանումից փրկելու համար: Խոսքը դեռևս 2020թ.-ի մարտին Ասոցիացիայի կողմից բարձրաձայնված խնդիրների և դրանց լուծումների ներդրման մասին է, որոնք են.

• ազատել հյուրանոցային տնտեսության օբյեկտներին բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից մինչև ճգնաժամի ավարտը
• գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ հյուրանոցային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և ապահովելով արագ վերականգնում ու ոլորտի հետագա աճի հնարավորություն։ Հյուրանոցային ոլորտի անհամեմատ բարձր հարկային բեռը հիմնականում պայմանավորված է հյուրանոցների ԱԱՀ վճարող լինելով, ի տարբերություն մնացած ողջ ոլորտի՝ շրջանառության հարկ վճարող լինելով։
• վճարել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչև կապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը,
• վճարել սույն ընկերություններում պահպանված աշխատատեղերի աշխատավարձի առնվազն 50%-ը մինչև կապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը։

Մեկ այլ հատկանշական փաստ է այն, որ Նախարարը հայտարարում է, որ ոլորտը արդեն պրակտիկորեն վերականգնվել է, սակայն Ասոցիացիայի մեկ այլ նամակին ի պատասխան Նախարարությունը գրել է, որ Կառավարությունը պատրաստվում է հավելյալ միջոցներ տրամադրել ոլորտի համար կազմած 23-րդ միջոցառմանը առկա ճգնաժամը հաղթահարելու համար:
 

Մենք ողջունում ենք Կառավարության նման քայլը, սակայն ինչպես և նախորդ նամակներում հայտարարում ենք, որ այդ միջոցառումը բավարար չէ խնդրին լուծում տալու համար:
Ոլորտը իսկապես ոտքի կանգնեցնելու նպատակով անհրաժեշտ է շտապ իրագործել մեր կողմից առաջարկվող լուծումների համախումբը:


Առանձին այդ լուծումները չեն ունենա այն արդյունավետությունը և ոլորտում գործող ընկերությունների մաքսիմալ լայն սպեկտրին օգնելու հնարավորությունը, ինչ դրանց հանրագումարը: Հայտնել ենք և շարունակում ենք հայտնել պատրաստակամությունը հանդիպելու և օգնելու Կառավարությանը տվյալ ծրագրերը կյանքի կոչելու և ոլորտը փրկելու գործում», - ասվում է հայտարարությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով
ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողություններըԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջՄխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովըՀայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.03.2024
RUB4.270.00
USD394.46-0.25
EUR425.62-1.93
GBP497.65-0.91
CAD290.11-0.27
JPY26.06-0.05
CNY54.57-0.05
CHF435.72-0.13