Արմինֆո.Մարտի 31-ից Հրազդան և Դիլիջան քաղաքների բնակիչները կսպասարկվեն Արդշինբանկի նորացված, ժամանակակից մասնաճյուղերում:
Մասնաճյուղերում ամենակարևորը վերանորոգումը չէ, այլ հաճախորդների սպասարկման նոր հարմարավետ պայմանները, ինքնասպասարկման համար հատկացված 24/7 հատվածը, և մոտեցումը՝ անգամ ամենահեռավոր մարզերի բնակիչներին և տարածաշրջանի բիզնեսներին հասանելի դարձնել բանկային բոլոր ծառայությունները:
Հանդիսավոր բացմանը ներկա էին բանկի ղեկավարները, պաշտոնյաներ, հաճախորդներ:
Ողջույնի խոսքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մասնավորապես նշեց, որ Տավուշի մարզը բիզնեսի զարգացման մեծ հնարավորություններ ունի, որն անհնար է իրականացնել առանց ֆինանսական գործիքների. Մենք հսկայական ներդրումային ծրագերի հնարավորություն և ներուժ ունենք, և շատ կարևոր է բիզնեսի և բանկի համագործակցությունը: Արդշինբանկի ներդրումը և վերանորոգված մասնաճյուղի բացումը դիտարկում ենք ոչ միայն որպես մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, այլ նաև նոր բովանդակության ներմուծում և ռեգիոնալ զարգացման հնարավորություն՝ հատկապես բիզնեսին ուղղված»:
Նորացված մասնաճյուղերը կգործեն Հրազդանում՝ փ. Սպանդարյան 5/1 (երկուշաբթի - ուրբաթ 09: 15-16:45), Դիլիջանում՝ փ. Մյասնիկյան 60 (երկուշաբթի - ուրբաթ 09: 15-16:45) հասցեներում:
Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ - վարչության պետ Արսեն Թամազյանը շնորհակալություն հայտնեց Հրազդան և Դիլիջան մասնաճյուղերի հաճախորդներին համագործակցության, ցուցաբերած վստահության և հավատարմության համար` նշելով. Մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ, անկախ նրանից, որ մարզում է գտնվում, ստանա արագ և որակյալ սպասարկում: Մասնաճյուղային ցանցի արդիականացման լայնածավալ ծրագրի շրջանակներում վերաբացում ենք արդեն 60 մասնաճյուղերից 54-րդ և 55-րդ մասնաճյուղերը»:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը ամենամեծ ցանցերից մեկն է Հայաստանում: Այսօր բանկն ունի 60 գործող մասնաճյուղ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |