Արմինֆո. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի ակտիվները մարտ ամսի առաջին կեսին գերազանցել են 200 միլիարդ ՀՀ դրամը։ Նշված միջոցներից մոտ 44 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում, իսկ շուրջ 157 միլիարդը կազմում են կուտակային հատկացումները:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են Ակբա բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է:
RUB | 3.97 | 0.04 |
USD | 395.75 | 0.17 |
EUR | 411.42 | 0.33 |
GBP | 496.07 | -0.26 |
CAD | 274.88 | 0.15 |
JPY | 25.19 | -0.04 |
CNY | 54.24 | 0.05 |
CHF | 439.67 | -1.83 |