Արմինֆո.Կարգավորիչը նպատակահարմարություն է տեսնում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրման մեջ։ Այդ մասին հայտնի է դարձել ՀՀ ԱԺ բյուջետային և ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի արդյունքում։
Ներկայացնելով "Կենտրոնական բանկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ' ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը նշել է, որ նման ռեեստրի ներդրման անհրաժեշտությունը բխում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր չափանիշներից: Հետագայում այդ փոփոխությունները, նրա խոսքով, թույլ կտան զարգացնել նորարարական գաղափարներ՝ կապված քաղաքացիների բանկային հաշիվների ավտոմատացման, էլեկտրոնային արժույթի ներդրման հետ եւ այլն: Ընդ որում, Երիցյանը նշել է, որ ռեեստրը հաշվի մնացորդի կամ ընթացիկ միջոցների շարժումների մասին տեղեկատվություն չի պարունակում: Նա պարզաբանել է, որ արդյունավետությունը կայանում է նրանում, որ իրավապահ մարմինների հետ տարբեր վերլուծությունների եւ հաղորդակցությունների ժամանակ կասկածի կենթարկվեն ոչ բոլոր հաշիվները կամ բանկերը, այլ ընտրողաբար կհավաքվեն միայն նրանք, որոնք վեճի առարկա են:
Երիցյանը նաեւ հավելել է, որ ռեեստրի նորարարության տեսանկյունից կա հետագայում նույնականացման ազգային համակարգ ստեղծելու գաղափարը, որի շրջանակներում յուրաքանչյուր քաղաքացի հաշիվ կունենա: Այդ համատեքստում նա նշել է, որ կենտրոնացված ռեեստրը հնարավորություն կտա քաղաքացիներին առաջարկել տարբեր համակցված ծառայություններ, այդ թվում նաեւ երկրի սահմաններից դուրս: <Եթե տվյալների այդ բազան լինի անվտանգ եւ այնիսին, որ անձը կարող է նույնացնել նաեւ ինտերնետային միջավայրում, շփոթություն չի առաջանում այլ անձի հետ, ապա դա կլինի առավել կարեւոր հիմք էլեկտրոնային առեւտրի, էլեկտրոնային ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայությունների զարգացման համար: Եւ ռեեստրի ստեղծումը մեզ ոգեշնչել է նրանով, որ տեխնոլոգիաների տեսանկյունից մենք չպետք է հետ մնանք աշխարհից: Մինչ այս մենք ցանկություն չունեինք նման ռեեստր ստեղծել։ Բայց աշխարհը գնում է նրան, որ էլեկտրոնային հարթակներն առանց նման նույնականացման համակարգի չեն կարող աշխատել", - ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահը ։