Երեքշաբթի, 6 Ապրիլի 2021 14:29
Նաիրա Բադալյան

Հետհեղափոխական Հայաստանն այդպես էլ  տնտեսական բումի չհասավ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հետհեղափոխական Հայաստանն այդպես էլ  տնտեսական բումի չհասավ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Արմինֆո. Հետհեղափոխական Հայաստանում սպասվող տնտեսական բում տեղի չունեցավ։ Այդ մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

 

Թունյանի խոսքով՝ չնայած 2019 թվականի արդյունքներով տնտեսական աճին, 2020 թվականը կորսված է Հայաստանի տնտեսության համար։ "Երկարաժամկետ եւ լուրջ ներդրումներ ժամանակ է պետք, իսկ մեզ մոտ անցնցում  էր միայն 2019 թվականը: Այսօր մեզանից պահանջվում են կրկնակի, եռակի ջանքեր տնտեսությունը վերականգնելու համար", - պարզաբանել Է նա։

 

Հենց տնտեսության վերականգնմամբ, այլ ոչ թե աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացմամբ հնարավոր կլինի լուծել գնաճի բարձր մակարդակի հետ կապված խնդիրները (2021թ.առաջին եռամսյակում 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 5,2 տոկոս գնաճ, խմբ.), կարծում է տնտեսագետը։ Նրա խոսքով ՝ պետությունը գների վրա ազդելու լծակներ չունի, իսկ կառավարությունը կարող է լավագույն դեպքում աջակցել բնակչության սոցիալապես խոցելի խավերին։ Կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները Բաբկեն Թունյանը դրական է գնահատում։ Համենայնդեպս, ինչպես պնդում է կառավարող կուսակցության պատգամավորը, այս պայմաններում գործադիրն արել է հնարավոր ամեն ինչ։ "Աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումը կհանգեցնի ոչ միայն պարտքի ավելացմանը, այլեւ շուկայում գների հերթական աճին ։ Դրանից ելնելով ՝ հարցը կարելի է լուծել տնտեսության վերականգնման ճանապարհով։ Այն ժամանակ քաղաքացիների եկամուտները կաճեն գներից ավելի արագ", - ասել է նա:

 

Հանձնաժողովի նախագահը ձեռնպահ է մնացել Հայաստանի տնտեսության "ապագայի" վերաբերյալ կանխատեսումներից ։ Նրա խոսքով ՝ շատ բան կախված կլինի այն բանից՝ թե արդյոք ՀՀ-ն կգնա հերթական լոքդաունի։ Ինչ վերաբերում է 2021 թվականի վերջին երկնիշ տնտեսական աճի ապահովման վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործող ղեկավարի լավատեսական կանխատեսումներին, Թունյանի խոսքով, "լավ է, որ էկոնոմիկայի նախարարն իր առջեւ նման նպատակ է դնում":

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի սկզբին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ 2021 թվականին տնտեսական աճը կհասնի երկնիշ ցուցանիշի ։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում տնտեսության կայունացման ուղղությամբ, նախարարը նշել էր, որ "կա մեծ ցուցակ":

 

2021 թվականի պետական բյուջեում տնտեսական աճը նախատեսված է 3,2 տոկոսի չափով, իսկ գնաճը ամրագրված է 4 տոկոսի (+1,5 տոկոս) մակարդակում: