
Արմինֆո.Խալաթյանների ընտանիքն իրենց փոքրիկ ռեստորան-հյուրատանը «տեղավորել» է ամբողջ Վայոց ձորը. ավանդական ուտեստները, ավանդույթները, կենցաղն ու մշակույթը 25-ամյա Լիլիթն ու իր ընտանիքը ներկայացնում են տեղացի ու արտասահմանցի հյուրերին:
Հյուրընկալությունը Խալաթյանների ընտանիքում փոխանցվել է սերնդեսերունդ: Դեռ 1994թ.-ին Լիլիթի պապն ընդունում էր արտասահմանցի հյուրերին, ներկայացնում լավաշի պատրաստման արարողությունը, հայկական ավանդույթները, հայկական ընտանեկան սեղան գցում և նոր միայն ճանապարհում: Ընտանեկան հյուրասիրությունն ու ավանդույթներն այժմ Լիլիթն է շարունակում, բայց արդեն որպես բիզնես: «Ընկուզենու տակ». Խալաթյաններն այսպես կոչեցին իրենց ռեստորան-հյուրատունն ու մեկնարկեցին ընտանեկան բիզնեսը:
Լիլիթին բիզնես գիտելիքների զարգացման գործում ձեռք մեկնեց Ակբա բանկը՝ սկսնակ ձեռներեցների համար իրականացվող դասընթացով:
«Դասընթացը մեզ համար մոտիվացիայի աղբյուր դարձավ, նաև՝ կայուն կազմակերպված աշխատանքի սկիզբ, օգնեց թիմային աշխատել: Գործունեության սկզբում սա կարևոր ձեռքբերում է: Երիտասարդ լինելով մի քիչ ամբիցիոզ ես լինում, իսկ դասընթացն օգնում է, որ բիզնեսն ու աշխատանքային պրոցեսը դիտարկեմ այլ կողմով և ավելի մտածված», - նշում է երիտասարդ գործարար Լիլիթը։
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

