Արմինֆո. 2021 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 675,9 հազար տոննա բեռ, ինչը 4,9%-ով պակաս է, քան 2020-ի նույն ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական գործունեության հիմնական տեսակներից /բեռնափոխադրումներ և կայարանային վճարներ/ ստացված եկամուտները նվազել են 9,7%-ով:
ՀԿԵ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, երկաթուղային արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում`2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 8%-ով, ներմուծումը` 33,4%-ով:
2021 թվականին նկատվող բեռնափոխադրումների նվազման պայմաններում գրանցվում է ուղևորափոխադրումների ծավալի աճ: Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում տեղական հաղորդակցությունում տեղափոխվել է 77,8 հազար ուղևոր, ինչը գրեթե 10%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարի միջազգային ուղևորափոխադրումներ չեն իրականացվել:
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

