
Արմինֆո.Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով: Հիշատակումների ընդհանուր թիվը 393 է, ինչը կազմել է 2021թ. առաջին եռամսյակում հրապարակումների 41%-ը:
2021թ․ առաջին եռամսյակի կտրվածքով ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար է նաև ԶԼՄ-ներում ունեցած դրական հիշատակումների թվով (294 հրապարակում) և թերթերում հիշատակումների թվով (57 հրապարակված հոդված):
Հիշեցնենք, որ 2020թ.-ի վերջին երկու եռամսյակների արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես առաջատար է եղել ՀՀ բանկերի շարքում` ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների և դրական հիշատակումների ցուցանիշներով:
Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս հաճախորդների իրազեկմանը նորություններին, նոր պրոդուկտներին և ծառայություններին, հատուկ առաջարկներին և Բանկի կողմից իրականացվող ակցիաներին և օգտագործում ենք տեղեկատվության տարածման կապի բոլոր հիմնական հարթակները՝ մեր հաճախորդներին առավելագույնս տեղեկացնելու նպատակով:
MaxMonitor համակարգը, վերահսկելով Հայաստանի բոլոր առևտրային բանկերի հրապարակումներն, իրականացնում է մոտ 150 հայկական լրատվական կայքերի, 16 անուն թերթերի և 12 հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների մոնիտորինգ՝ ՀՀ 17 առևտրային բանկերի գծով:
RUB | 4.87 | -0.03 |
USD | 377.97 | 0.27 |
EUR | 448.20 | 2.82 |
GBP | 514.19 | 1.35 |
CAD | 276.90 | 0.90 |
JPY | 24.12 | 0.06 |
CNY | 54.58 | 0.15 |
CHF | 489.28 | 3.68 |

