Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, ելնելով հաճախորդների պահանջներից, շարունակում է զարգացնել մանրածախ պրոդուկտների շարքը և մշակել շահավետ առաջարկներ շուկայի հիմնական մասնակիցների հետ համատեղ:
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:
Ucom-ը, հանդիսանալով IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման բացարձակ առաջատարը և զբաղեցնելով առաջատար դիրքեր շարժական ինտերնետի շուկայում՝ հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների և էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի:
ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու հեռախոսների նորագույն մոդելներ և իրենց անհրաժեշտ այլ էլեկտրոնային սարքավորումներ` արագ, պարզ և շահավետ պայմաններով: Ապառիկ վարկը ձևակերպվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ:
Համագործակցության շրջանակներում գործում է սմարթֆոնների գնման հատուկ առաջարկ Ucom ընկերության կողմից: Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայությանը 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ապառիկ գնել սմարթֆոններ՝ 2 տարի մարման ժամկետով՝ վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում վճարելով միայն մայր գումար՝ առանց որևէ տոկոսների և միջնորդավճարների:
Վարկավորման հիմնական պայմաններն են.
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ https://www.vtb.am/am/credits#kreditovanie-v-rassrochku#, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում կամ https://www.ucom.am հղմամբ: