Արմինֆո.Ապրիլի 20-ին Կոնվերս Բանկը սկսել է 3 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Առաջիկայում դրանք հասանելի կլինեն նաեւ Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածում:Դրամային պարտատոմսի անվանական արժեքը 50.000 ՀՀ դրամ է, իսկ դոլարային պարտատոմսինը՝ 100 ԱՄՆ դոլար: Արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար է 9.75% եւ 5.25%:
Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Տարվա ընթացքում Կոնվերս Բանկը նախատեսում է իրականացնել մինչև 20 մլն ԱՄՆ դոլար և 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով թողարկում՝ շարունակաբար հաճախորդներին առաջարկելով այս ֆինանսական պրոդուկտը:
Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ունեն մի շարք առավելություններ, որոնցից ամենազգալին, թերևս, դրանցից ստացվող տոկոսային եկամտի՝ հարկերից ազատված լինելն է: Եվս մեկ առավելություն այն է, որ պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում՝ մինչև դրանց մարման ժամկետը:
Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում», որտեղ պրոֆեսիոնալ ներդրողը շուկա ստեղծողի կարգավիճակ ստանալուց հետո ապահովելու է երկրորդային շուկայում դրանց իրացվելիությունը:
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Թողարկման և տեղաբաշխման մանրամասները, Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի ինտերնետային կայքից՝ https://conversebank.am/hy/2021issue/ հղմամբ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |