Երկուշաբթի, 26 Ապրիլի 2021 15:55

ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագիրն (SBA) օգնում է Հայաստանին ցնցումներին դիմագրավելու և մակրոտնտեսական կայունությունը պահպանելու հարցում

ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագիրն (SBA) օգնում է Հայաստանին ցնցումներին դիմագրավելու և մակրոտնտեսական կայունությունը պահպանելու հարցում

Արմինֆո.Հայաստանի տնտեսական բարեփոխումների ընթացիկ ծրագիրն ԱՄՀ-ից աջակցություն է ստանում սկսած 2019-ի մայիսից:Ծրագիրն օգնել է Հայաստանին պահպանել մակրոտնտեսական կայունությունը և շարունակել օգտվել միջազգային ֆինանսական շուկաներից և ճշգրտվել է՝ օգնելու Հայաստանին արձագանքել 2020 թվականին ծառացած լրջագույն մարտահրավերներին: ԱրմԻնֆո-ի թղթակցին Հայաստանում ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Նեյթան Փորթերի հետ զրուցել է ծրագրի և այն մասին, թե ինչպես է Հայաստանն հաղթահարում այս ծանր ժամանակաշրջանը:

Ինչպե՞ս է Հայաստանի տնտեսությունն արձագանքում 2020 թվականին երկրին բաժին հասած ցնցումներին:

Փորթեր. 2020 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսությունը ծանրագույն հետևանքներ է կրել՝ պայմանավորված ԿՈՎԻԴ-19-ի համավարակով և մարտական գործողություններով: Իշխանություններն արագորեն հակազդել են այդ ցնցումներին՝ առողջապահական ոլորտի և հակաճգնաժամային միջոցառումների իրականացմամբ՝ նպատակաուղղված խոցելի խմբերի պաշտպանելությանը և տնտեսավարողներին և աշխատատեղերի պահպանմանն աջակցությանը: Այնուամենայնիվ,  իրական ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 7.6 տոկոսով՝ պայմանավորված ցնցումների ծանր հետևանքներով և Հայաստանի տնտեսության համար մեծ շփումներ ենթադրող ոլորտների (մասնավորապես՝ զբոսաշրջության) ունեցած կարևոր դերակատարմամբ: Բնականաբար, բյուջեի պակասուրդն ընդարձակվել է, իսկ կառավարության պարտքը՝ զգալիորեն աճել: Ինչ վերաբերում է արտաքին հատվածին, ապա Հայաստանի վճարային հաշվեկշիռը կառավարելի է մնացել, չնայած որ կրճատվել են մասնավոր ներհոսքերը և արտերկրից դրամական փոխանցումները, թեպետ վերջիններիս մակարդակը տարվա ընթացքում վերականգնվել է: Արտաքին պահուստները որոշ չափով նվազել են, սակայն մնացել են բավարար մակարդակի վրա: Կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանի ֆինանսական համակարգը հաղթահարել է 2020-ի փոթորկահույզ շրջանն առանց ֆինանսական հատվածում լարվածության նշանների, թեպետ՝ շարունակելու ենք հետևել իրավիճակին, քանի որ համավարակի բոլոր հետևանքները չէ, որ արդեն դրսևորվել են:

ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագիրն (SBA) ինչպե՞ս է օգնել Հայաստանին՝ դիմագրավելու 2020-ի ցնցումներին:

Փորթեր. Թերևս հիշում եք, որ Հայաստանի տնտեսական բարեփոխումների ծրագիրը 2019-ի մայիսից աջակցվում է ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) շրջանակում: Հայաստանն այն ժամանակ ԱՄՀ-ի ֆինանսական աջակցության կարիքը չուներ, և այս ծրագիրը նախատեսված էր որպես պահուստային ծրագիր, այսինքն՝ որպես «ապահովագրություն» Հայաստանի առջև  ծառացած ցանկացած  արտաքին ցնցումներից: ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի հիմնական նպատակներն էին ֆիսկալ կայունության ամրապնդումը, ֆինանսական կայունության պահպանումը և իշխանություններին՝ կառուցվածքային բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրագործման հարցում աջակցելը՝ նոր մոտեցումների շրջանակում կարևորելով հատկապես աճի ներառականությունը և պետական կառավարման բարեփոխումները: ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագիրն օգնել է իշխանություններին՝ ընտրելու քաղաքականության այնպիսի ուղեգիծ, որը կապահովի մակրո-կայունությունը և աճը, միևնույն ժամանակ աջակցելով տնտեսությանը ճգնաժամի ընթացքում և կառավարելով ի հայտ եկող ռիսկերը: Երբ ԿՈՎԻԴ-19-ը վրա հասավ, ծրագիրն ընդհանուր առմամբ բնականոն հունի մեջ էր, և այդ «ապահովագրությունը» վերցնելու որոշումն արդյունք տվեց: Համավարակի բռնկումից հետո Հայաստանի ունեցած ֆինանսավորման հրատապ կարիքները հոգալու նպատակով երկիրը կարողացավ վերցնել այն կուտակված «ապահովագրությունը», որն առկա էր «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) շրջանակում, ինչպես նաև՝ լրացուցիչ ֆինանսավորում հայցել ԱՄՀ-ից, ինչը տրամադրվեց : 2020 թվականին ԱՄՀ-ն ընդհանուր առմամբ 332 միլիոն ԱՄՆ դոլար հատկացրեց Հայաստանին՝ բյուջեին օգնելու նպատակով, ինչն ուղղակիորեն օգնեց երկրին՝ դիմագրավելու երկու ցնցումները: Ծրագրի նպատակները նույնպես ճշգրտվեցին՝ արտացոլելու համար համավարակի, իսկ հետագայում նաև՝ զինված հակամարտության պատճառով ծագած մարտահրավերների փոփոխվող բնույթը: [Օտարերկրյա ներդրողների աչքում Հայաստանի ծրագրի վստահելիության ապացույցը եղավ այն, որ երկիրն այս տարվա հունվարին թողարկեց  750 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք եվրո-պարտատոմսեր  4 տոկոսից ցածր եկամտաբերությամբ

Ե՞րբ ականատես կլինենք վերականգնման:

Փորթեր. Կարծում ենք, որ վերականգնումը կսկսվի 2021-ին, բայց արագություն հավաքելու համար ժամանակ է պետք: Ինչպես թերևս տեղյակ եք, հեռանկարի մեր պահպանողական գնահատականներում ակնկալվում է, որ աճը 2021 թվականին կկազմի մոտ 1 տոկոս, և հնարավոր է՝ 2022-ին արագանա՝ հասնելով մոտ 3.5 տոկոսի: Վերականգնման ձևի և տեմպի հետ կապված անորոշության մակարդակը խիստ բարձր է, քանի որ դա կախված կլինի արտաքին և ներքին տարաբնույթ գործոններից, այդ թվում՝ համավարակի ընթացքից, պատվաստումների ծավալման տեմպերից, Հայաստանի առևտրային գործընկերների ուժից և արտաքին ֆինանսավորման պայմաններից,աշխատաշուկայում առաջացած հետևանքների մասշտաբներից և ենթակառուցվածքի մեջ արվող որակյալ ներդրումների և կառուցվածքային բարեփոխումների տեմպերից: Այդքանով հանդերձ, սակայն, 2021 թվականին է պետք պարարտ հող ստեղծել վերականգնման համար:

Որո՞նք են Հայաստանի հիմնական տնտեսական գերակայություններն ապագա ժամանակահատվածում: Որևէ բան կարո՞ղ է արվել վերականգնումն արագացնելու համար:

Փորթեր. Քաղաքականության անմիջական գերակայություններն են՝ պաշտպանել խոցելի տնային տնտեսություններին, արագացնել պլանավորված հանրային ներդրումները և արագացված տեմպերով կազմակերպել լայնամասշտաբ պատվաստումներ, ինչը կնպաստի տնտեսության վերականգնմանը 2021-ին և դրանից հետո: Արագ տեմպերով իրականացվող պատվաստումները թույլ կտան ավելի վաղ վերաբացել զբոսաշրջության ոլորտը:Վերականգնումը շարունակելը կախված է նաև ֆինանսական կայունության երաշխավորումից և ֆիսկալ կայունության պահպանումից: Ցանկանում եմ ընդգծել, որ հարկային քաղաքականության կարևորագույն բարեփոխումների (ներառյալ՝ շրջանառության հարկի, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամտահարկի հայտարարագրման համակարգի) իրագործումը և ընթացիկ ծախսերի զսպումը խիստ կարևոր են մոտակա տարիներին առաջնահերթ սոցիալական ծախսերի և զարգացման ծրագրերի համար բավարար ռեսուրսներ ապահովելու տեսանկյունից՝ միաժամանակ ապահովելով առաջիկա տարիներին պետական ​​պարտքի՝ մինչև ավելի կառավարելի մակարդակի աստիճանական նվազեցման հնարավորությունը: Դրան զուգահեռ, կառուցվածքային բարեփոխումները պետք է արագացնել՝ ավելի արագ, ներառական և մասնավորի կողմից առաջնորդվող տնտեսական աճ ունենալու համար: Կառավարության ենթակառուցվածքային ծախսերի կատարողականի արդյունավետության ապահովումը հույժ կարևոր է Հայաստանի ենթակառուցվածքների բացերը հաղթահարելու և, գործարար միջավայրի այլ բարեփոխումների հետ մեկտեղ, նաև Հայաստանի մրցունակությանը և օտարերկրյա ներդրումներին աջակցելու և, առևտրային ինտեգրումը խորացնելու համար:: Այս բոլոր ջանքերն ի վերջո կխթանեն տնտեսական ներուժը: ԿՈՎԻԴ-19-ի հետևանքներն ընդգծել են նաև սոցիալական ապահովության ազգային ցանցի արդյունավետությունը բարձրացնելու կարևորությունը՝ միևնույն ժամանակ ավելացնելով ներառականությունը՝ ոչ ֆորմալ հատվածը կրճատելու միջոցով: Եվ վերջապես, պետական կառավարման և թափանցիկության բարելավմանը միտված բարեփոխումների շարունակումը կապահովի ֆինանսական միջոցների հասանելիությունը և կբարելավի բիզնես միջավայրը՝ վերջին հաշվով խթանելով երկարաժամկետ տնտեսական աճը:

Սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի հետ ԱՄՀ-ի հարաբերությունների շարունակությունը:

Փորթեր. Անցած օրերին ավարտեցինք աշխատակազմի վիրտուալ այցը, որի շրջանակում իշխանությունների հետ քննարկել ենք ոչ միայն վերջին զարգացումները,  այլև պատշաճ տնտեսական քաղաքականությունները առաջիկա ժամանակահատվածի համար: Մեր կողմից՝ մեր հիմնական նպատակը կլինի շարունակել աջակցել այն քաղաքականություններին, որոնք կարող են օգնել Հայաստանին կառավարել COVID-ով պայմանավորված ճգնաժամից վերականգնումը և առաջիկա տարիներին հաջողությամբ անցնել ուժեղ և ներառական աճի:: Այն դեպքերում, երբ ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրերը համընկնում են ազգային ընտրական ժամանակահատվածի հետ, ԱՄՀ-ի ստանդարտ գործելակերպը ծրագրի հերթական ստուգումն հետաձգելն է՝ մինչև նոր կառավարության կազմավորումը և նոր կառավարության կողմից տնտեսական քաղաքականության իր գերակայությունների որոշումը: Ձևավորումից անմիջապես հետո մենք մտադիր ենք անհապաղ սկսել աշխատել նոր կառավարության հետ՝ քննարկելու իր քաղաքականության գերակայությունները և ապահովելու ԱՄՀ-ի կողմից աջակցվող ընթացիկ ծրագրի շրջանակում արդեն իսկ արձանագրված առաջընթացի շարունակականությունը: Մինչ դա՝ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն մի շարք ոլորտներում՝ ներառյալ հարկային վարչարարությունը, հանրային ֆինանսների կառավարումը, ֆիսկալ վիճակագրությունը և կապիտալի շուկայի զարգացումը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.01.2026
RUB4.810.07
USD381.21-0.18
EUR443.92-1.51
GBP511.13-1.73
CAD274.84-0.11
JPY24.18-0.16
CNY54.60-0.02
CHF479.63-1.96