Արմինֆո.Ակբա բանկի և Սբերբանկի համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնությունից այսուհետ 24/7 եղանակով, առանց բանկային տվյալների՝ միայն հեռախոսահամարի միջոցով, հնարավոր է վայրկյանների ընթացքում դրամական փոխանցումներ ստանալ:
Ակբա բանկի քարտապանները փոխանցումները կարող են ստանալ՝ փոխանցողին տրամադրելով միայն բանկում գրանցված հեռախոսահամարը: Փոխանցող կողմին անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածում մուտքագրել հեռախոսահամարն ու ստացման բանկ ընտրել Ակբա բանկը:
Մեկ օրվա ընթացքում հնարավոր է առավելագույնը փոխանցել 50.000 ՌԴ ռուբլի, իսկ նվազագույնը՝ 1.000 ՌԴ ռուբլի: Փոխանցված գումարը մուտքագրվում է Ակբա բանկի քարտապանի հաշվին՝ քարտի արժույթով՝ հաշված վայրկյանների ընթացքում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |