Արմինֆո. Կոնվերս բանկը համալրել է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակում՝ https://sme.conversebank.am/ հասանելի վարկատեսակների ցանկը:
Այժմ փոքր եւ միջին ձեռնարկատերերը կարող են վարկավորում ստանալ նաեւ Բանկի Բրիջ օնլայն վարկատեսակի շրջանակում` շրջանառու միջոցների համալրման կամ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով:
«Բրիջ օնլայն» վարկատեսակը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիքներից է, որը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները եւ, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետը: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը:
Նշենք, որ հարթակը գործարկվել է օրեր առաջ՝ տնտեսվարողներին հնարավորություն տալով ստանալ առցացն ֆինանսավորում առանց Բանկ այցելելու, կատարելով մի քանի պարզ գործողություն վերը նշված հղումով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |