Արմինֆո. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար: Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով։
«Այս ծրագրի համար ձեռք է բերվել անհրաժեշտ տեխնիկա, պրոյեկտոր, համակարգիչ, հեռուստացույց, երկկողմանի գրատախտակ… Մի խոսքով ամեն անհրաժեշտ պարագա, որպեսզի դասապրոցեսը էլ ավելի հետաքրքիր լինի և մենք կարծում ենք, որ այս դասասենյակը երկար տարիներ կծառայի ներկա ու ապագա սերունդներին», – նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Այս ծրագրով նպաստում ենք Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածմանն ու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը։ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի հետ արդեն նման 5 դասասենյակ ենք ստեղծել տարբեր մարզերում՝ ֆրանսերենի ուսուցումը ավելի արդյունավետ դարձնելու համար», – նշել է «Կայուն զարգացման հիմնադրամ»–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:
«Ինտերակտիվ դասեր ենք կազմակերպում՝ ֆիլմի դիտում, քննարկում և ավելի արդյունավետ ենք կարողանում բարելավել ֆրանսերենը՝ նայելով, լսելով, խոսելով», – նշում է ֆրանսերենի ուսուցիչ Սիրանուշ Վարդպարոնյանը:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |